Հավուց Թառ վանքի վիմական արձանագրությունների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հավուց Թառի վանքը հարուստ է եղել վիմական արձանագրություններով, որոնց մեծագույն մասը ոչնչացել է 1679 թվականի երկրաշարժի պատճառած ավերածություններից և 1722 թվականին, նոր եկեղեցի կառուցելու կապակցությամբ տեղի ունեցած քանդումներից։ Այդ արձանագրությունների առանձին մասերը նկատվում են պարսպապատերի, միաբանության բնակելի շենքերի և ջրամբարի պատերի մեջ օգտագործված, ինչպես և գետնին թափված բեկորների մեջ։ Ստորև ներկայացված է Հավաուց Թառի վանքի վիմական արձանագրությունները[1][2]։

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Արձանագրության գտնվելու հատված Արձանագրություն
1 Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 3 տող
  1. Կամաւն Աստուծոյ մենք նուաստ քահանայքս՝ Թադէոս և Հայրապետ ստացաք Աւետարան
  2. զարդարեալ ոսկով և արծաթով ի մեր արդեանց և տուաք ի սուրբ ուխտս և այլ արդիւնք․ և սպա-
  3. սաւորք ետուն։ Բ։ աւր ժամ մեզ ամեն ամի․ կատարիչքն աւրհնին ի Տեառնէ։
2 Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 3 տող
  1. Շնորհիւն Աստուխոյ Գորգա հայրն ետու զիմ
  2. այգին ի սուրբ ուխտս և սպասաըորքս ետուն։ Զ։ աւր
  3. ժամ։ Բ։ ինձ։ Բ։ Շողակաթա։ Բ։ Ստեփանոսի։
3 Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 3 տող
  1. Եւ ես Մխիթար վարդապետ ր քոյր իմ Թամար որ զմեր այգն տուաք և
  2. զՍևահոցն․ Է ժամ գրեցին։ Բ։ ինձ։ Բ։ Թամարին։ Բ։ Մաթարին
  3. ։ Ա։ իմ հաւրն և մաւրն։ Կատարիչքն աւրհնին ի Տեառնէ։
4 Կաթողիկե եկեղեցու հյուսիսային պատի վրա, 4 տող
  1. Կամօքն Աստուծոյ ես Գերգ և ամուսին իմ Շաքարս միաբանեցաք Ամենափրկիչիս
  2. և գնեցաք զՏանծոլան Ջոչեկին ի։ Ռ։ սպիտակի և տուաք ի սուրբ ուխտս, և
  3. Սպասաւորք տեղւոյս խոստացան։ Դ։ աւր պատարագել զՔրիստոս։ Բ։ աւրն
  4. ինձ և։ Բ։ աւրն Շաքարին։ Կատարիչքն աւրհնին։ ՉԽԲ։ (1293 թվական)։
5 Կաթողիկե եկեղեցու հարավային պատի վրա, 5 տող
  1. Կամաւն Աստուծոյ ես Յոսեփ Գայլկոնց ետու
  2. զԴարապասի խաչի այգոյն բաժինն
  3. զիմ ի սուրբ ուխտս և ետուն։ Գ։ աւր
  4. ժամ։ Ա։ Վաչլկանն։ Ա։ Գալկոյն
  5. որ խափանէ դատի յԱստուծոյ։
6 Հավուց Թառ վանքի արձանագրություններից Կաթողիկե եկեղեցու հարավային պատի վրա, 6 տող
  1. Կամաւն Աստուծոյ ես նուաստ քահանայ
  2. Գրիգոր Գոթնոնց ետու զիմ այգին և
  3. խաչ և այլ արդիւնք զոր ունէի՝ ի սուրբ ուխտս
  4. և խոստացան ի տարոջն։ Գ։ աւր ժամ։ Ա։ ինձ։ Ա։ իմ հաւրն Սարգսի
  5. Ա։ իմ մաւրն Քրիստինէ, կատարիչքն աւրհնեսցին
  6. և որ խափան՝ պատժին Աստուծոյ։
7 Կաթողիկե եկեղեցու հարավային պատի վրա, արտաքուստ, 1 տող
  1. Անուամբ Յիսուսի ես Հնարդս նպաստ եղէ շինութեան եկեղեցոյս յիմ արդար վաստակաց և սպսասւորք սուրբ ուխտիս սահմանեցին Բ․ աւր ժամ ի տիրոջն՝ Ա․ ինձ, Ա․ ամուսնոյ իմոյ։ Խափանիչքն պատժեսցին, կատարիչք աւրհնին յԱստուծոյ։
8 Կաթողիկե եկեղեցու արևմտյան պատի վրա, մուտքից վերև, արտաքուստ
  1. Ողորմութեամբ Աստուծոյ ես Սարգիս Երևանայ․Մեհեբանց, թոռն Մարեստրոյ, միաբան եղէ սուրբ ուխտի՝ Հաւու-թառայ և իմ մասն ստացուածոյ յաւժանդակ եցէ շինութեան եկեղեցւոյ և սպասաւորք սուրբ ուխտիս խոստացամ Ժ․ ժամ ի տիրոջն ի տաւնի Պետրոսի և Պաւղոսի՝ Ե աւր ինձ ու ամուսնոյն Խբեա Խաթունին, որ խափանէ դատապարտեսցի յԱստուծոյ և կատարիչ աւրհնեալ եղիցին․ ամէն։
9 Հավուց Թառ վանքի արձանագրություններից Կաթողիկե եկեղեցու արևմտյան կողմում եղած խաչքար-մահարձանի պատվանդանի վրա, 4 տող
  1. Ո:Կ: թւին (1211)
  2. ես Սարգիս անպիտան քահանայ կանկնեցի զսուրբ նշան
  3. Քրիստոսի՝ բարեխաւսութիւն ինձ և ծնողաց իմոց և շնորհազարդ
  4. աշակերտի իմոյ Աշոտոյ. որք երկրպագէք յիշեցէք աղա[չեմ]։
10 Հավուց Թառ վանքի արձանագրություններից Կաթողիկե եկեղեցու արևմտյան կողմում եղած խաչքար-մահարձանի պատվանդանի վրա, 4 տող
  1. [Ես նուա]ստ քահանա Ենաւք կանգ-
  2. [նեցի զսուրբ խ]աչս բարեխաւս ինձ և
  3. [ծնողաց] իմոց և Աբրահամու վարդապետին՝
  4. [ուսուցչին իմ]ո. աղաչեմ յիշեցէք ի Քրիստոս
11 Կաթողիկե եկեղեցու ն կից եղած մատուռի մուտքի չակատակալ քարի վրա, 4 տող
  1. ....շինեցի զեկեղեցիս և ետու խաչս այգի ձակինն պ....
  2. ....Ծաղկոցն լանջովն և սպասաւորք սուրբ ուխտիս էտուն
  3. [:Զ։ աւր ժամ] :Դ: ինձ :Ա: Լիլիփարա :Ա: Աշոտո։ Կատարիչքն աւրհնին յԱստուծոյ,
  4. [խափան]ողքն դատապարտին ի Տեառնէ։
12 Ամենափրկիչ-Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա, 3 տող
  1. Ի թվ. [Է] ՃԺԶ (1267 թվական), ես Յովանէս Անեցի որդի Սարգսի միբանեցաք ուխտիս էտու :Զ: դահեկան յիմ տապանատունս և սպասաւ-
  2. որքս գրեցին յամէն :Դ: աւր պատարագել ինձ զՔրիստոս Զատ-
  3. կին. կատարիչքն աւրհնին ի Տիառէ. ով խափանէ մեր մեղացն տէր է առաջի Աստուծոյ։
13 Ամենափրկիչ-Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա, 2 տող
  1. Ես Շիրիկ ծառա Աստուծոյ միաբան եղէ սրբոցն
  2. և ետու :Ի: դահեկան և գրեցին :Ա: ժամ ինձ ի տարին։
14 Հավուց Թառ վանքի արձանագրություններից Անավարտ եկեղեցու դռան առջևում ընկած գավթի մի սյան խոյակի վրա, 4 տող
  1. Ես Մխիթար սպասաւոր Տէր Վրթա-
  2. անեսի ետու :Ծ: դահեկան ի տունս
  3. և ետուն ինձ :Ա: աւր ժամ ի
  4. տարոջն։
15 Ամենափրկիչ-Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի վրա
  1. Ի թվ :Ո:Ղ:Ե: (1246 թվական), փոխեցաւ պարոն Կուկորն ի Յիսուս՝ յիշեցէք։
16 Հավուց Թառ վանքի արձանագրություններից Սուրբ Կարապետ մատուռ-դամբարանի վրա, 8 տող
  1. Թվ :ՈԿԲ (1213 թվական), շնորհիւն Աստուծոյ մեքնու-
  2. աստ աշակերտք Սիթա և Սիևոնի՝
  3. Սոսթանէս և Մաթէոս և Գրիգորէս շի-
  4. նեցաք զՍուրբ Կարապետս ի վերա շիրմա-
  5. ց սոցդա և առաջնորդք սուրբ ուխտիս սահ-
  6. մանեցին :Բ: Ճրագալոյց վասն հոգո-
  7. ց նոցա և այլ ննջելոց որ յայսր
  8. հանգստարանի։
17 Հավուց Թառ վանքի արձանագրություններից Սուրբ Կարապետ մատուռի մոտ եղած խաչքարի վրա, 9 տող
  1. Այս արձան սուրբ՝ աւծեալ ար-
  2. եամբն Քրիստոսի, կանկնեցաւ ի վերա
  3. գերեզմանաց աստուածասէր քահանա-
  4. ից Ոհանեսի՝ փակակալի Սրբոյ Կա-
  5. թողիկէիս և երկու եղբարց իւրո՝
  6. թաղեալք ընդ աջմէ և ընդ ահեկէս՝
  7. Յովսէփա և Վարդա, եձռաւք սպասաւորիս
  8. բանի Եղիա և Պաւղաւսո և միաբան եղբարցս
  9. աղաչեմ յիշեցէք ի Քրիստոս։
18 Հավուց Թառ վանքի արձանագրություններից Մենաստանից հարավ-արևմուտք, Գառնի տանող կածանի աջ կողմում եղած խաչարձանի վրա
  1. Ես Յակոբ քահանայ կանգնեցի զսուրբ նշանս ի բարխաւս ինձ և ծնողաց իմոց. թվիս ՉԻԷ (1278 թվական)
19 Գավթի սյան մի բեկորի վրա
  1. Կամաւն Աստուծոյ ես Ռստակէս և Մատինս ի սուրբ ուխտս ետու զԱչկէն հողերոյն... և եղբարքն խոստացան տարին պատարագս. թէ մի ոք զայս հող յեկեղեցւոյս հանէ, դատի յԱստուծոյ. կատարիչքն աւրհնին։
20 Կաթողիկե եկեղեցու մոտ եղած գերեզմանաքարի վրա
  1. Ի թվ. ՈՂԷ փոխեցաւ Մանուկ ի Քրիստոս յիշեցէք

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հավուց Թառի վանք
  2. Խոր Վիրապ
  3. Հովհաննես Կարապետի վանք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կարեն Մաթևոսյան, Հավուց Թառը, Երևան, 2012 թվական
  2. Հ․ Եցիազարյան, Հավուց Թառի վանք, «Էջմիածին» ամսագիր, 1963 թվական