Հասկացության բովանդակություն
Հասկացության բովանդակությունը հասկացության մեջ ամրագրված առարկայի էական և տարբերակիչ հատկանիշների, համասեռ առարկաների որակի կամ բազմության ամբողջությունն է[1], քանի որ տրամաբանության տեսանկյունից յուրաքանչյուր հասկացություն ունի բովանդակություն և ծավալ[2]։
Դիցուք, ցանկանում ենք նշել քառանկյուն հասկացության բովանդակությունը։ Թվարկենք քառանկյան էական հատկությունները։ Դրանք են՝ երկրաչափական պատկեր. չորս կետերից և դրանց հաջորդաբար միացնող չորս հատվածներից բաղկացած լինել. տրված չորս կետերից երեքի չգտնվելը միևնույն ուղղու վրա. կետերի միացնող հատվածների անհատելիություն[3]։
Հասկացության բովանդակության մասին չի կարելի խոսել նրա ծավալից առանձին[4]։ Հասկացության ծավալը հասկացության մեջ ամրագրված այն առարկան է կամ առարկաների դասը, որոնց վրա տարածվում է հասկացության բովանդակությունը։ Մատիտ հասկացության ծավալն ընդգրկում է բոլոր մատիտները, որոնք երբևիցե գոյություն են ունեցել, գոյություն ունեն կամ գոյություն կունենան[5]։
Սեռի և տեսակի հարաբերության մեջ գտնվող հասկացությունների (բույս, ծաղիկ, գրենական պիտույք, գրիչ, քաղաք, մայրաքաղաք) ծավալը և բովանդակությունը գտնվում են հակադարձ հարաբերակցության մեջ[5]։
Հասկացության ծավալի և բովանդակության հակադարձ հարաբերակցության օրենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրենքի համաձայն, որքան լայն է հասկացության ծավալը, այնքան նեղ է հասկացության բովանդակությունը, և հակառակը. որքան նեղ է հասկացության ծավալը, այնքան լայն է հասկացության բովանդակությունը։ Օրինակ, համեմատենք մատիտ և կանաչ մատիտ հասկացությունները։ Մատիտ հասկացության ծավալն ավելի լայն է, քան կանաչ մատիտ հասկացության ծավալը։ Մատիտ հասկացություն ծավալը տարածվում է ոչ միայն կանաչ մատիտների, այլև կարմիր, սև, կապույտ և այլ գույնի մատիտների վրա։ Մինչդեռ մատիտ հասկացության բովանդակությունը պակաս հատկություններ է ամրագրում, քան կանաչ մատիտ հասկացության բովանդակությունը։ Վերջինիս բովանդակության մեջ կարելի է գրանցել մատիտի բոլոր էական հատկությունները և դրանց ավելացնել կանաչ գույնի հատկությունը[5]։
Ելնելով այս օրենքից, գոյություն ունի հետևյալ օրենքը. որքան ավելի լայն է ծավալը, այնքան ավելի պարզ է նրա բովանդակությունը, և հակառակը։
Սեռային և տեսակային հասկացություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռային է այն հասկացությունը, որի ծավալն ավելի լայն է և ամբողջովին ներառում է մյուս հասկացության ծավալը[4]։
Տեսակային է այն հասկացությունը, որը սեռային հասկացության ծավալի միայն մի մասն է կազմում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բրուտյան, Գ. Ա. (1998). Քոչարյան, Հ. Ժ. (ed.). Տրամաբանություն (PDF). Երևան: Գիտություն. էջ 16. ISBN ISBN 5-8079-X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020.07.18-ին.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ Մալախով, Վ. Պ. (2001). Ձևական տրամաբանություն. Դասագիրք բարձրագույն հաստատությունների համար (ռուսերեն). Մոսկվա: Академический проект. էջ 23. ISBN 5-8291-0051-7.
- ↑ Բրուտյան, Գ. Ա. (1998). Տրամաբանություն (PDF). Երևան: Գիտություն. էջեր 16–17. ISBN ISBN 5-8079-X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020.07.18-ին.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն) - ↑ 4,0 4,1 4,2 Малахов, В. П. (1999). Логика. Учебно-методическое пособие (ռուսերեն). Մոսկվա: Московская финансово-юридическая академия. էջ 19.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրուտյան, Գ. Ա. (1998). Տրամաբանություն (PDF). Երևան: Գիտություն. էջ 17. ISBN ISBN 5-8079-X. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020.07.18-ին.
{{cite book}}
: Check|isbn=
value: invalid character (օգնություն)