Հասկացության բովանդակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հասկացության բովանդակությունը հասկացության մեջ ամրագրված առարկայի էական և տարբերակիչ հատկանիշների, համասեռ առարկաների որակի կամ բազմության ամբողջությունն է[1], քանի որ տրամաբանության տեսանկյունից յուրաքանչյուր հասկացություն ունի բովանդակություն և ծավալ[2]։

Դիցուք, ցանկանում ենք նշել քառանկյուն հասկացության բովանդակությունը։ Թվարկենք քառանկյան էական հատկությունները։ Դրանք են՝ երկրաչափական պատկեր. չորս կետերից և դրանց հաջորդաբար միացնող չորս հատվածներից բաղկացած լինել. տրված չորս կետերից երեքի չգտնվելը միևնույն ուղղու վրա. կետերի միացնող հատվածների անհատելիություն[3]։

Հասկացության բովանդակության մասին չի կարելի խոսել նրա ծավալից առանձին[4]։ Հասկացության ծավալը հասկացության մեջ ամրագրված այն առարկան է կամ առարկաների դասը, որոնց վրա տարածվում է հասկացության բովանդակությունը։ Մատիտ հասկացության ծավալն ընդգրկում է բոլոր մատիտները, որոնք երբևիցե գոյություն են ունեցել, գոյություն ունեն կամ գոյություն կունենան[5]։

Սեռի և տեսակի հարաբերության մեջ գտնվող հասկացությունների (բույս, ծաղիկ, գրենական պիտույք, գրիչ, քաղաք, մայրաքաղաք) ծավալը և բովանդակությունը գտնվում են հակադարձ հարաբերակցության մեջ[5]։

Հասկացության ծավալի և բովանդակության հակադարձ հարաբերակցության օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրենքի համաձայն, որքան լայն է հասկացության ծավալը, այնքան նեղ է հասկացության բովանդակությունը, և հակառակը. որքան նեղ է հասկացության ծավալը, այնքան լայն է հասկացության բովանդակությունը։ Օրինակ, համեմատենք մատիտ և կանաչ մատիտ հասկացությունները։ Մատիտ հասկացության ծավալն ավելի լայն է, քան կանաչ մատիտ հասկացության ծավալը։ Մատիտ հասկացություն ծավալը տարածվում է ոչ միայն կանաչ մատիտների, այլև կարմիր, սև, կապույտ և այլ գույնի մատիտների վրա։ Մինչդեռ մատիտ հասկացության բովանդակությունը պակաս հատկություններ է ամրագրում, քան կանաչ մատիտ հասկացության բովանդակությունը։ Վերջինիս բովանդակության մեջ կարելի է գրանցել մատիտի բոլոր էական հատկությունները և դրանց ավելացնել կանաչ գույնի հատկությունը[5]։

Ելնելով այս օրենքից, գոյություն ունի հետևյալ օրենքը. որքան ավելի լայն է ծավալը, այնքան ավելի պարզ է նրա բովանդակությունը, և հակառակը։

Սեռային և տեսակային հասկացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռային է այն հասկացությունը, որի ծավալն ավելի լայն է և ամբողջովին ներառում է մյուս հասկացության ծավալը[4]։

Տեսակային է այն հասկացությունը, որը սեռային հասկացության ծավալի միայն մի մասն է կազմում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բրուտյան Գ. Ա. (1998)։ Քոչարյան Հ. Ժ., ed.։ Տրամաբանություն։ Երևան: Գիտություն։ էջ 16։ ISBN ISBN 5-8079-X։ Արխիվացված է օրիգինալից 2020.07.18-ին 
  2. Մալախով Վ. Պ. (2001)։ Ձևական տրամաբանություն. Դասագիրք բարձրագույն հաստատությունների համար (ռուսերեն)։ Մոսկվա: Академический проект։ էջ 23։ ISBN 5-8291-0051-7 
  3. Բրուտյան Գ. Ա. (1998)։ Տրամաբանություն։ Երևան: Գիտություն։ էջեր 16–17։ ISBN ISBN 5-8079-X։ Արխիվացված է օրիգինալից 2020.07.18-ին 
  4. 4,0 4,1 4,2 Малахов В. П. (1999)։ Логика. Учебно-методическое пособие (ռուսերեն)։ Մոսկվա: Московская финансово-юридическая академия։ էջ 19 
  5. 5,0 5,1 5,2 Բրուտյան Գ. Ա. (1998)։ Տրամաբանություն։ Երևան: Գիտություն։ էջ 17։ ISBN ISBN 5-8079-X։ Արխիվացված է օրիգինալից 2020.07.18-ին