Հանգամանքների զուգադիպում
Հանգամանքների զուգադիպում լատիշ․՝ Apstākļu sakritība | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1987 |
Լեզու | լատիշերեն |
Ռեժիսոր | Վիա Բեյներտե |
Դերակատարներ | Ինգեբորգա Դապկունայտե |
Երաժշտություն | Մարտինշ Բրաունս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
«Հանգամանքների զուգադիպում» (լատիշ․՝ Apstākļu sakritība), 1987 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Վիա Բեյներտը Վիկտորյա Տոկարևայի սցենարով Ռիգայի կինոստուդիայում[1]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երիտասարդ դերասանուհի Վիկտորյա Բերգսը, սպասելով դերի կինոյում, զբաղվում է մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։ Նրա կյանքում վրա է հասնում ոչ լավագույն փուլը. մոր հետ մանր վեճերին, ամուսնու հետ իրար չհասկանալուն և մյուս բոլոր ձախորդություններին ավելանում է դստեր հիվանդության մասին լուրը։ Կատարված անալիզները ցույց են տալիս երիկամային պաթոլոգիա, բայց վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է հետազոտություն անցնել կլինիկայում։
Քաղաքային հիվանդանոցի բժիշկների անտարբեր վերաբերմունքն աղջկա ծնողներին ստիպում է օգնություն փնտրել այլ տեղ։ Կինոստուդիայի գործընկերները խորհուրդ են տալիս դիմել պրոֆեսոր Յանսոնին՝ երիկամների մանկական հիվանդությունների լավագույն մասնագետներից մեկին։
Ներկայանալով որպես ռադիոյի լրագրող՝ Վիկտորյան փորձում է որակյալ խորհրդատվության հասնելու միջոց գտնել։ Բժիշկը սիրահարվում է գրավիչ դերասանուհուն և հիասթափվում է՝ լսելով նրա խոստովանությունը։ Չնայած ծագած թյուրիմացությանը՝ նա պատրաստակամությամբ զննում է երեխային և, ի ուրախություն մոր, հայտնում է, որ ոչ մի լուրջ հիվանդություն չկա։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինգեբորգա Դապկունայտե – Վերոնիկա Բերգս
- Լեմբիտ Ուլֆսակ – Նիկոլայ Յանսոնս
- Սաուլյուս Բալանդիս – Վերներ Բերգս
- Անտրա Լիեդսկալնինյա – Վերոնիկայի մայրը
- Մադարա Շմատե – Վիտա
- Յուլլե Կալյուստե – Նինկա
- Ռուդոլֆ Պլեպիս – Ռոբերտ
- Կոստաս Սմորիգինաս – Ռոլանդ
- Ուլդիս Վազդիկս – Յուլիան
- Յուրիս Լիսներս – Ռիխարդ
- Ռեգինա Ռազումա – Յանսոնի կինը
- Ձիդրա Ռիտենբերգ – պրոֆեսոր
- Գունարս Ցիլինսկի – կինոստուդիայի տնօրեն
- Բորիս Ախանով – տեղամասային բժիշկ
- Սվետլանա Բլես – Սիլվիա
- Լեոնս Կրիվանս – տաքսու վարորդ
- Պետերիս Լիեպինշ – ուղեկից
- Միրձա Մարտինսոնե – դերասանուհի
- Նինա Նեզնամովա – Մարթա
- Ուլդիս Պուցիտիս – հարևան շան հետ
- Ինեսա Սաուլիտե – բուժքույր
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի հեղինակ՝ Վիկտորյա Տոկարևա
- Բեմադրող ռեժիսոր՝ Վիա Բեյներտե
- Բեմադրող օպերատոր՝ Վալդեմար Եմելյանով
- Կոմպոզիտոր՝ Մարտինշ Բրաունս
- Բեմադրող նկարիչ՝ Վասիլի Մասս[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հանգամանքների զուգադիպում» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Հանգամանքների զուգադիպում» ֆիլմը kinopoisk.ru կայքում
|