Հայոց ցեղասպանության հուշակոթող (Կալկաթա)
Արտաքին տեսք
Հայոց ցեղասպանության հուշակոթող (Կալկաթա, Հնդկաստան) | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Հնդկաստան |
Շինության ձև | Հուշակոթող |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայոց ցեղասպանության հուշակոթող (այլ կիրառումներ)
Հայոց ցեղասպանության հուշակոթող, հուշակոթող Հնդկաստանի Կալկաթա քաղաքում՝ հայկական Սուրբ Նազարեթ եկեղեցու բակում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշակոթողը կառուցվել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 50-ամյա տարելիցի առթիվ։ Գտնվում է Կալկաթայի հայկական Սուրբ Նազարեթ եկեղեցու բակում։ Հուշարձանը տեղադրվել է 1965 թվականի ապրիլի 24-ին[1]։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշակոթողի վրա փորագրված է. «Յիշատակ յիսնամեկի բիիարիոր նահատակացն մերոց յընթացս համաշխարհային Ա. պատերազմին յամի տեառս, ապրիլ, 1914-1918 կանգնեաց զայս յուշարձանն երախտագետ սերունդ ժողովրդեանն Հայոց Կալկաթայի 24-4-1965»։