Հայաստանի հեղափոխության պետական թանգարան
Արտաքին տեսք
Հայաստանի հեղափոխության պետական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հիմնադրվել է | 1921 |
Հավաքածուի չափս | 55 000 ցուցանմուշ |
Հայաստանի հեղափոխության պետական թանգարան, նախկին թանգարան Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որը գործել է 1921-1991 թվականներին[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի հեղափոխության պետական թանգարանը կազմակերպվել է 1921 թվականին՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի հեղափոխության բաժնի նյութերի հիման վրա[1][2]։ 1986 թվականի տվյալներով պարունակում էր ավելի քան 55․000 ցուցանմուշ (փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, գեղարվեստական գործեր և այլն)[1][2]։ 1991 թվականին թանգարանի լուծարումից հետո վերջինիս հավաքածուն տրվել է Հայաստանի պատմության թանգարանի Նոր և նորագույն պատմության բաժնին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ». museum.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 «Հայաստանի Հեղափոխության թանգարան». history.armenpress.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «ՆՈՐ ԵՒ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ». historymuseum.am. Վերցված է 2024 թ․ հուլիսի 11-ին.