Jump to content

Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիա, հայկական թեքվոնդոն կառավարող մարմին։ Այն ղեկավարվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից։ Գրասենյակը գտնվում է Երևանում[1]։

Ֆեդերացիայի նախագահը Կարեն Գրիգորյանն է։ 1996 թվականին դարձել է Համաշխարհային թեքվոնդոյի ֆեդերացիայի անդամ և Եվրոպայի թեքվոնդոյի միության լիազոր անդամ[2]։

Ֆեդերացիան կազմակերպում է հանրապետական և միջազգային մրցույթներ[3]։ Հայ թեքվոնդոյի մարզիկները մեդալներ են նվաճել ինչպես աշխարհի, այնպես էլ Եվրոպայի առաջնություններում[3]։

Հայաստանում գործում է թեքվոնդոյի յոթ ակումբ, որոնցից մի քանիսը օլիմպիական մրցումներում հանդես գալու համար մարզիկներ է պատրաստում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ազգային ֆեդերացիաներ - Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե». armnoc.am.
  2. «"PROF" ITF Taekwondo Federation of Armenia». profitf-tkd.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 22-ին.
  3. 3,0 3,1 «Armenian Taekwondo Federation intends to conduct a big international tournament in Armenia». armenpress.am.
  4. Հայկական թաեքվոնդոն զարգացում է ապրում. ֆեդերացիայի նախագահ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]