Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2009» երգի մրցույթի իր մասնակցին ընտրել է ազգային մրցույթ կազմակերպելու միջոցով։ Հաղթող է ճանաչվել Լուարա Հայրապետյանը իր իսկ հեղինակած «Բարսելոնա» երգի կատարումով, որով էլ նա Հայաստանը ներկայացրել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 2009 թվականի նոյեմբերի 21-ին կայացած Մանկական Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում[1][2] և վաստակելով 116 միավոր՝ գրավել է երկրորդ տեղը[3]։
Մրցույթին մասնակցելու համար հայտեր ներկայացվել են մինչև 2009 թվականի հունիսի 29-ը։ Ստացվել է 15 հայտ, որոնցից 7-ն ընտրվել են մրցակցության համար[4][5]։
Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է 2009 թվականի հուլիսի 11-ին։ Ներկայացվել են յոթ երգ, հաղթողը որոշվել է հեռուստաքվեարկության և «փորձագիտական» ժյուրիի ձայների 50/50 համակցությամբ[6][7]։