Հայ որբերի գորգ
Հայ որբերի գորգ (անգլ.՝ Armenian Orphan Rug), գորգ, որը գործել են Հայոց ցեղասպանությունը վերապրած և Լիբանանում ապաստան գտած հայ որբերը։ Գորգի վրա արված զարդերը, բույսերը և կենդանիները ներկայացնում են եդեմական պարտեզը, մինչդեռ սարսափելի իրադարձություններ էին տեղի ունենում՝ հայերի տեղահանություն և կոտորած օսմանյան թուրքերի կողմից։ Որպես հետևանք՝ շատերը՝ ավելի քան 100,000 երեխա, որբ են դառնում։ Նրանց աջակցում է Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույցի կազմակերպությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գորգը գործվել է հայ որբերի կողմից 1920 թվականին, 18 ամիսների ընթացքում, Լիբանանի Ղազիր քաղաքում և Միացյալ Նահանգներ է ուղարկվել՝ որպես նվեր ԱՄՆ նախագահ Քալվին Քուլիջին (1923-1929)` ի նշան երախտագիտության։ Այն պաշտոնապես ներկայացվել է Սպիտակ տանը 1925 թվականին։
Նախագահ Քուլիջը, նվերից շոյված, Մերձավոր Արևելքի հիմնադրամի փոխնախագահ Ջոն Ֆինլիին հասցեագրած իր նամակում գրում է.
Իր նախագահության ավարտից հետո Քուլիջը գորգն իր հետ վերցրեց։ 1982 թվականին Քուլիջի ընտանիքն այն վերադարձրեց Սպիտակ տանը։ 2014 թվականի նոյեմբերին գորգը հանրությանը ցուցադրվեց և իր տեղը գրավեց Սպիտակ տան այցելությունների սրահում հետևյալ խորագրով՝ «Շնորհակալություն Միացյալ Նահանգներին... Երեք նվեր նախագահներին՝ որպես երախտիք արտերկրում ամերիկյան մեծահոգության»[1][2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԲԸՄ ՀՎՀ էլ. գիրք Բացահայտենք Երևանը (անգլ.)
- ↑ «Armenian Orphan Rug, symbol of tragic past, is briefly on view». mcclatchydc. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Kennicott, Philip (2014 թ․ հոկտեմբերի 15). «Armenian Orphan Rug to go on display at White House Visitor Center in November». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.