Հայ ազգային խորհրդակցություն (1917)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ ազգային խորհրդակցություն 1917 թվականին տեղի է ունեցել Թիֆլիսում, սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 13-ը։ Մասնակցել են տարբեր հոսանքների, քաղաքական կուսակցությունների, հասարակական, ազգային, դպրոցական, մշակութային կազմակերպությունների, Արևմտահայ ազգային խորհրդի ներկայացուցիչներ, հայ կամավոր, խմբերի ղեկավարներ, թվով շուրջ 210 պատգամավոր (դաշնակցականներ՝ 99, էսէռներ՝ 23, ս-դներ՝ 28, հայ ժողովրդական կուսակցություն՝ 11, անկուսակցականներ՝ 7)։ Համագումարի առաջին նիստում պարզվեց, որ բոլշևիկները ներկայացուցիչ չեն ուղարկել, նրանք որոշել էին բոյկոտել համագումարը։

համագումարի խնդիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագումարի գլխավոր խնդիրը ազգային խորհրդի՝ որպես հայ քաղաքական ուժերը միավորող, համազգային խնդիրներով զբաղվող կենտրոնական մարմնի ստեղծումն էր, որն ի վերջո հանգեցնելու էր հայկական ինքնուրույն պետականության ստեղծմանը։

Քննարկվելիք հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոհրդակցությունում քննարկվեցին քաղաքական իրադրության (զեկուցողներ Ս. Վրացյան և Ս. Բեկզադյան), նահանգների, գավառների փոփոխության և զեմստվոյի (զեկուցողներ՝ Ա. Շահխաթունյան, Ղ. Տեր-Ղազարյան, Ս. Կամսարական, Հ. Աահակյան, Գ. Խատիսյան), պարենավորման (զեկուցողներ Ս. Հարությունյան, Տ. Բեկզադյան), ազգամիջյան հարաբերությունների (զեկուցողներ՝ Հ. Օհանջանյան, Մելիք-Պապաջանով, Ա. Երզնկյան), Օզակոմի նկատմամբ վերաբերմունքի (զեկուցողներ Հ. Արղության, Ա. Երզընկյան), ճակատի պաշտպանության և վտանգված վայրերի ապահովության (զեկուցողներ՝ Ռ. ՏերՄինասյան, Ս. Փիրումյան, Ա. Շահմազյան), փախըստականների (զեկուցողներ՝ Վ. Փափազյան, Ս. Հարությունյան, Հ. Առաքելյան), դպրոցների ազգայնացման (զեկուցողներ Ս. Տիգրանյան, Ա. Աբելյան, Ս. Հովյան) հարցերը, Ազգային բյուրոյի հաշվետվությունը (զեկուցողներ Ա. Խատիսյան, Ե. Աղբաշյան)։

Համագումարն իր վստահությունը հայտնեց ժամանակավոր կառավարությանը, նրա «Պատերազմ՝ մինչև հաղթական ավարտ» կոչին, որը հայ ժողովրդի համար կոնկրետ պատմական պայմաններում նշանակում էր արևմտյան Հայաստանի ազատագրում։ Հայաստանի «անեքսիան» Ռուսաստանի կողմից հայկական լայն շրջաններում դիտվում էր որպես թուրքական բռնապետներից հայ ժողովրդի և նրա հայրենիքի մեծ մասի ազատագրման միակ իրական ճանապարհը։

Համագումարը կազմավորեց Հայոց ազգային խորհուրդ (ՀԱԽ) և Ազգային ժողով։ Ազգային խորհրդի նախագահ ընտըրվեց Ավետիս Ահարոնյանը։

1917 թվականին տեղի է ունեցել Թիֆլիսում, սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 13-ը։ Մասնակցել են տարբեր հոսանքների, քաղաքական կուսակցությունների, հասարակական, ազգային, դպրոցական, մշակութային կազմակերպությունների, Արևմտահայ ազգային խորհրդի ներկայացուցիչներ, հայ կամավոր, խմբերի ղեկավարներ, թվով շուրջ 210 պատգամավոր (դաշնակցականներ՝ 99, էսէռներ՝ 23, ս-դներ՝ 28, հայ ժող. կուսակցություն՝ 11, անկուսակցականներ՝ 7)։ Համագումարի առաջին նիստում պարզվեց, որ բոլշևիկները ներկայացուցիչ չեն ուղարկել, նրանք որոշել էին բոյկոտել համագումարը։ Համագումարի գլխավոր խնդիրը ազգային խորհրդի՝ որպես հայ քաղաքական ուժերը միավորող, համազգային խնդիրներով զբաղվող կենտրոնական մարմնի ստեղծումն էր, որն ի վերջո հանգեցնելու էր հայկական ինքնուրույն պետականության ստեղծմանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 107
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։