Jump to content

Համիլտոնի որսաշուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Համիլտոնի որսաշուն
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Շվեդիա
Առանձնահատկություններ
ԳույնԵռագույն
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Համիլտոնի որսաշուն, որսորդական շների ցեղատեսակ է։ Ցեղատեսակը մշակվել է Շվեդիայում։

Ցեղատեսակի շները ճանաչված են գլխի վրա և վզի տակ գտնվող սպիտակ գծանշերով, չորս սպիտակ թաթերով և սպիտակ պոչի ծայրով։

Ընդհանուր Տեսքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղանկյուն, համաչափ, զորության և տոկունության տպավորություններ ստեղծող է։ Եռագույն է։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ, ամրակազմ, ուժեղ և ձայնային։

Գլուխը և գանգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլուխը երկար և ուղղանկյուն է։ Գանգը մի փոքր կամարաչափ է և չափավոր լայն։ Դունչը բավականին երկար է, մեծ և ուղղանկյուն։ Քթի կամուրջը ուղիղ է և զուգահեռ գանգի գծին։ Քիթը միշտ սև է լինում և վերին շուրթերը լեցուն են, բայց դուրս ցցված չեն։

Աչքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարզ և մուգ շագանակագույն, հանգիստ արտահայտությամբ։

Բերանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ուժեղ ծնոտ և կծելը կատարյալ է։ Վերին ատամները համընկնում են ներքևի ատամների հետ։

Վիզը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար և հզոր է։ Վզի վրայի մաշկը ճկուն է։

Մարմինը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեջքը ուղիղ և հզոր է։ Գոտկատեղին մկանային, ուժեղ և լայն է։

Ոտքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճ և պինդ են։

Բուրդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուրդը բաղկացած է երկու շերտերից։ Նախաբուրդը կարճ, խիտ և փափուկ է և հատկապես խիտ է ձմռանը։ Վերևի բուրդը դիմացկուն է և գտնվում է մարմնին մոտ։

Գույնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վզին վերևի կողմը, մեջքը և պոչի վերևի մասը սև են։ Գլուխը, ոտքերը, ինչպես նաև պոչի մի մասը շագանակագույն է։ Սպիտակ գծանշեր կան դունչի վերևի մասում, վզի տակ, կրծքի վրա, պոչի ծայրում և ոտքերի վրա։

Բնավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլորի հանդեպ բարի և բարեկամական է։ Համիլտոնի որսաշները նաև աշխատասեր որսորդներ են։ Շատ ուրախ են լինում նրանց ընտանիքների հետ, սակայն նույնքան ուրախ են լինում որսի ժամանակ։

Չափերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արուները՝ 32-61 սմ։ Իդեալական չափը 57 սմ է։ Էգերը՝ 49-57 սմ։ Իդեալական չափը 53 սմ է։