Համեղ մայրիկ
Համեղ մայրիկ (անգլ.՝ yummy mummy), ժարգոնային տերմին, որն օգտագործվում է գրավիչ մայրիկներին նկարագրելու համար։
Տերմինը ի հայտ է եկել 20-րդ դարի վերջին և հաճախ կիրառվել է այնպիսի հայտնի մայրերի համար, ինչպիսիք են Էլիզաբեթ Հրլին[1] կամ Վիկտորյա Բեքհեմը[2], որոնք ծննդաբերությունից հետո կարծես թե արագ վերականգնել են իրենց նախածննդաբերությսն կազմվածքը և շարունակել են ապրել անհոգ և հարուստ ապրելակերպով։ «Դայակը» սերիալի վեցերորդ եթերաշրջանի 13-րդ սերիան (եթեր է հեռարձակվել 1999 թվականին) կոչվել է «Համեղ մայրիկ»։ Կարծրատիպային համեղ մայրիկը Նիրպալ Դալիվալի կողմից «Թայմս»-ում նկարագրվել է որպես գոյություն ունեցող «ամուսնու հաշվին, որը քաղաքում ուժասպառ աշխատում է, [հագնվում է] դիզայներական հանդերձանքներով, կրում է վերջին պարտադիր պայուսակը, [և] որի մազերն ու եղունգները կատարյալ խնամված են[1]։
Համեղ մայրիկ տերմինը ժարգոնային երանգ ունի MILF-ի հետ, բայց ենթադրում է ավելի երիտասարդ թեմա։
2008 թվականին հաղորդվել է, որ հայտնի համեղ մայրիկները նպաստում են նոր մայրերի դեպրեսիայի մակարդակի բարձրացմանը՝ նոր մայրերին ստիպելով իրենց «թուլացած, լայն և ընկճված» զգալ իրենց սեփական մարմնի պատճառով[2]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Malatzky, Christina Amelia Rosa Malatzky (May–June 2017). «Australian women's complex engagement with the yummy mummy discourse and the bodily ideals of good motherhood». Women's Studies International Forum. ScienceDirect. 62: 25–33. doi:10.1016/j.wsif.2017.02.006. S2CID 150372335.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dhaliwal, Nirpal (2007 թ․ հունվարի 28). «I hate yummy mummies». The Times. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ 2,0 2,1 Donnelly, Laura (2008 թ․ մարտի 2). «'Yummy mummies' make mothers depressed». The Daily Telegraph. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.