Jump to content

Համացանցային լրագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համացանցային լրագրություն, լրագրության նոր տեսակ , որն առաջացել է XX դարի վերջերին, համացանցի տարածման հետ զուգընթաց։

Համացանցի յուրահատկությունները թույլ տվեցին համակարգել տեղեկատվական հեռարձակումը հանրության լայն հատվածի վրա , առանց հատուկ տեխնիկական ենթակառուցվածքի տեղակայման։ Այսպիսով, գրեթե յուրաքանչյուր ցանկացող հնարավորություն ստացավ ստեղծելու զանգվածային լրատվության միջոցներ։

Համացանցային հրատարակությունները կարող են և ունենալ ԶԼՄ-ի պաշտոնական կարգավիճակ և ոչ։ Առցանց հրատարակություններում աշխատող լրագրողը (համացանցային լրագրողը), որպես կանոն չի բախվում ավանդական լրագրության ատրիբուտների հետ, որոնք մասնագիտացված են լուսանկարման և ձայնագրման համար սարքավորումներով, պոլիգրաֆիայով։

Կարևոր է հանդիսանում համացանցում աշխատող լրագրողի աշխատանքը իրավական տեսանկյունից։ Փաստացի լրագրողը պատասխանատվություն է կրում հրատարակված ինֆորմացիայի համար։

Լայն տարածում է գտել անհատական լրագրությունը։ Դա նոր երևույթ է, որը ստացել է իր տարածումը լրագրության մեջ։ Ցանկացած անձ կարող է հանդիսանալ ինֆորմացիա ստեղծող և տարածող, առանց որևէ հսկողության և ինչ-որ արտաքին սահմանափակումների։

Սկսել է զարգանալ ու տարածում ձեռք բերել բլոգոլորտը. հասարակության, մամուլի ու գիտնականների մոտ հարց է ծագում, կարող են արդյոք բլոգները դուրս մղել ասպարեզից այսպես կոչված «ավանդական ԶԼՄ»-ները։ Ներկա օրերում շատերն են գալիս այն եզրակացության, որ պրոֆեսիոնալ լրագրությունը և բլոգոլորտը (որին երբեմն անվանում են «անհատական» կամ «քաղաքացիական» լրագրություն) լրացնում են միմյանց, քանզի մեկի առավելությունները լրացնում են մյուսի թերությունները, ու հակառակը[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]