Jump to content

Հակոն VII թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոն VII թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ
նորվ.՝ Haakon VIIs Jubileumsmedalje 1905—1930
Изображение орденской планки
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Տեսակjubilee medal?
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1930
Հերթականություն
Ավագ պարգևՀակոն VII թագավորի հիշատակին նվիրված մեդալ
Կրտսեր պարգևՀոկան VII թագավորի ոսկե հոբելյանին նվիրված մեդալ

Հակոն VII թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալ, Նորվեգիայի պետական պարգև։

Նորվեգիայի Հակոն VII թագավորի արծաթե հոբելյանին նվիրված մեդալը հաստատվել է 1930 թվականին Հակոն VII թագավորի՝ Նորվեգիայի գահին գտնվելու 25-ամյակի առթիվ։ Մեդալը նախատեսված է թագավորական ընտանիքի անդամներին, պետական պաշտոնյաներին, դատավորներին, զինվորականներին և նորվեգական դեսպանատների աշխատողներին պարգևատրելու համար։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթից։ Վերին հատվածում պատկերված է թագավորական զինանշանը։ Դիմային հատվածում պատկերված է թագավորը, որի շուրջ գրված է «HAAKON 7 NORGES KONGE»: Մեդալի հակառակ կողմում՝ կենտրոնում պատկերված է Հակոն VII թագավորի թագադրումը։ Մեդալի վերևի հատվածում՝ թագի վրա ամրացված է օղակ, որի միջոցով այն ամրացված է ժապավենին։ Մեդալի ժապավենը մետաքսից է, կարմիր գույնի, մեջտեղում հորիզոնական արծաթե սալիկով։ Սալիկի վրա գրված է «1905-1930»: