Հակոբ Տեր-Հովհաննեսյան
Ծնվել է | 5 փետրվարի, 1886/1890 |
---|---|
Ծննդավայր | Էոդեմիշ, Կիլիկիա |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Իսլահիե |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Հակոբ Տեր-Հովհաննեսյան (5 փետրվարի, 1886/1890, Էոդեմիշ, Կիլիկիա- 1915, Իսլահիե), հայ բժիշկ, քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1886/1890 թվականի փետրվարի 5-ին Կիլիկիայի Էոդեմիշ ավանում։ Ավարտել է ծննդավայրի սբ. Մեսրոպյան, ապա՝ Սեն Ժոզեֆ վարժարանները։ Որոշ ժամանակ գրագիր է աշխատել։ Այնուհետև շրջագայել է Փոքր Հայքի մի շարք հայաշատ քաղաքներում և զբաղվել ՀՅԴ-ի գաղափարների քարոզչությամբ։ 1910-1914 թվականներին սովորել է Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Ամռանը ավարտել է ուսումը և սպասել, որ աշնանը հանձնի ավարտական քննությունները։
1913 թվականի նոյեմբերին Բեյրութի սբ. Նշան եկեղեցում կատարել է ՀՅԴ հիմնադիրներից մեկի՝ 1913 թվականի հոկտեմբերի 27-ին մահացած Սիմոն Զավարյանի սգահանդեսի ատենապետի պարտականությունը։ Եղել է բժիշկ Գաբրիել Անսուրյանի մտերիմ ընկերը։ Ճարտասան, բեմախոս, աշխատասեր, մի քիչ ջղագրգիռ անձնավորություն է եղել։
1915 թվականի գարնանը ձերբակալվել է ու շղթայակապ տեղափոխվել է Զմյուռնիայի (Իզմիր) բանտը և կուսակցական գաղտնիքներ կորզելու նպատակով անասելի չարչարանքների ենթարկվել։ 1915 թվականի դեկտեմբերի 3-ին, ի թիվս 60 բանտարկված հայ մտավորականների ու կուսակցականների, աքսորվել է Իսլահիե։ 1915 թվականին սպանվել է Իսլահիեում՝ թուրքերի բարբարոսական տանջանքներին ենթարկվելուց հետո՝ մոտ 27 տարեկանում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լազեան Գաբրիէլ, Դէմքեր հայ ազատագրական շարժումէն, Գահիրէ, 1949։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Կարօ Գէորգեան, Ամէնուն տարեգիրքը, ԺԲ. տարի, 1965, Պէյրութ, 1966։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։