Հակոբ Հակոբյան (ՀԱՀԳԲ հիմնադիր)
- Այս հոդվածը ՀԱՀԳԲ-ի հիմնադրի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Հակոբ Հակոբյան։
Հակոբ Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | 1951 |
Ծննդավայր | Մոսուլ, Իրաքի թագավորություն |
Մահացել է | ապրիլի 28, 1988 |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Իրաքի թագավորություն |
Ազգություն | հայ |
Անդամություն | Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ |
Հակոբ Հակոբյան (Հարություն Թագուշյան,1951, Մոսուլ, Իրաքի թագավորություն - ապրիլի 28, 1988, Աթենք, Հունաստան), հայ ռազմաքաղաքական գործիչ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից։ Առհասարակ ԱՍԱԼԱ-ի «կնքահայրը» համարվում է լիբանանահայ Հակոբ Հակոբյանը (Հարություն Թագուշյան, հանդես է եկել Մուջահեդ, Մուալեմ, Միհրան Միհրանյան, Վահրամ Վահրամյան, Մուրադ Արմենյան, Աբու Ահմադ ալ-Արմանի կեղծանուններով)։ Այդ պատճառով էլ ուսումնասիրողներից ոմանք ԱՍԱԼԱ-ի ծագումը կապում են Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործունեության հետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Հակոբյանը ծնվել է Իրաքի Մոսուլ քաղաքում[1]։ Հայրը եղել է Մկրտիչ Թագուշյանը, ով միակն է եղել բազմանդամ գերդաստանից, որ փրկվել է ցեղասպանության ժամանակ։ Նրան հինգ տարեկանում թուրքերը դանակահարել են և, կարծելով թե մեռած է, այդպես թողել են դիակների մեջ և հեռացել։ Հակոբ Հակոբյանը մասնակցել է Պաղեստինի ազատագրման շարժման գործունեությանը, իսրայելա-պաղեստինյան ընդհարումներին, սերտ կապեր է ունեցել Յասեր Արաֆաթի, Աբու Նիդալի և պաղեստինյան այլ գործիչների հետ։ Պաղեստինյան ազատագրական շարժման մասնակից լինելու տարիներին իրականացրել է մի շարք հնչեղ գործողություններ, որոնցից մեկն է եղել 1974 թվականին Քուվեյթում գտնվող Ճապոնական դեսպանատան գրավումը[2]։
Հակոբ Հակոբյանը ակտիվ դերակատարություն է ունեցել 1975 թվականին սկսված քաղաքացիական պատերազմում հայ համայնքի պաշտպանության գործում։
ՀԱՀԳԲ-ի հիմնադրումն ու ղեկավարումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1975 թվականին հիմնել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը։ 1984 թվականից Ասալայի մարտիկների կողմից գրվել ու անգլերեն լեզվով հրատարակվել են 3 գրքույկներ։ Դրանք 1992 թվականին Իրականություն վերնագրով՝ հայրենի ընթերցողի համար, հայերեն տարբերակով կազմել ու հրատարակել են Մոնթե Մելքոնյանն ու իր կինը՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանը։ Գիրքը պատմում է ԱՍԱԼԱ-հեղափոխական շարժման մասին, որտեղ նսեմացվում է Հակոբ Հակոբյանի գործունեությունը։ Ըստ գրքի ՀԱՀԳԲ-ի ծագման օրից գոյություն ունեին 2 հիմնական ուժեր՝ Հակոբ Հակոբյանն ու մյուս անդամների ամբողջությունը։
ՀԱՀԳԲ-ի մնացյալ պատմությունը պիտի բնորոշվեր այս երկվությամբ.հայրենասեր մարտիկները շարունակաբար պիտի պայքարեին ստեղծարար գործունեություն հաստատելու համար, մինչ Մուջահետը, որ նկատի ուներ միայն իր անձնական իղձերը, նրանց ստեղծարար աշխատանքի պտուղները պիտի քաղեր և նրանց պիտի շահագործեր իր անձնական նպատակներն իրագործելու համար։
Սպանությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակոբ Հակոբյանը սպանվել է 1988 թվականի ապրիլի 28-ին Աթենքի Պալեո Ֆալիրո արվարձանում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարվի Վ. Կուշներ. Encyclopedia of terrorism. SAGE, 2002. ISBN 0761924086, 9780761924081, էջ. 47
- ↑ 1974 attack on the Japanese Embassy in Kuwait
- ↑ The Associated Press]. Gunmen Kill Man in Athens Identified as Armenian Terrorist Chief.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իրականություն, ԱՍԱԼԱ-հեղափոխական շարժում, հրատ. 1992
|