Կրծքով կերակրելու համաշխարհային շաբաթ
Ստեղծում | 1991 | |
---|---|---|
Հիմնական թեմա | Կրծքով կերակրում | |
Հիշատակվում է | Կրծքով կերակրում | |
Միջոցառման պարբերություն | 1 տարի | |
Ամսաթիվ | Օգոստոսի 1 | |
Պաշտոնական կայք | www.worldbreastfeedingweek.org |
Կրծքով կերակրելու համաշխարհային շաբաթը (ԿԿՀՇ) ամենամյա տոնակատարություն է, որն անցկացվում էօգոստոսի 1-ից 7-ը ավելի քան 120 երկրներում։ Համաձայն ԿԿՀՇ-ի կայքի օգոստոսի 26-ի տվյալների՝ 2010 թվական, կրծքով կերակրելու համաշխարհային շաբաթվա համար աշխարհի ավելի քան 79 երկրների կողմից անցկացվել են 540 միջոցառումներ՝ 488 կազմակերպություններով և 406620 մասնակիցներով[1][2][3][4][5]։
Կրծքով կերակրելու գործողությունների համաշխարհային դաշինքի (ԿԿԳՀԴ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից 1991 թվականին կազմակերպված ԿԿՀՇ-ն նպատակ է հետապնդել խթանել բացառապես կրծքով կերակրումը կյանքի առաջին վեց ամիսների ընթացքում, որը ունի բազմաթիվ դրական կողմեր երեխայի համար՝ ապահովելով կարևոր սննդանյութերով՝ խթանելով աճն ու զարգացումը, պաշտպանելով մահացու հիվանդություններից, ինչպիսիք են թոքաբորբը[6]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԿԿՇՀ-ն առաջին անգամ նշվել է 1992 թվականին ԿԿԳՀԴ-ի կողմից և այժմ նշվում է ավելի քան 120 երկրներում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ԱՀԿ-ի և նրանց գործընկերների կողմից՝ ներառյալ անհատներ, կազմակերպություններ և կառավարություններ[7][8]: ԿԿԳՀԴ-ն ինքնին ստեղծվել է 1991 թվականի փետրվարի 14-ին՝ նպատակ ունենալով վերականգնել կրծքով կերակրելու համաշխարհային մշակույթը և աջակցել կրծքով կերակրելուը ամենուր[9][10]:
ԱՀԿ-ն և Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան (ՄԱԱ) ընդգծում են կրծքով կերակրելու արժեքը ինչպես մայրերի, այնպես էլ երեխաների համար։ Երկուսն էլ խորհուրդ են տալիս բացառապես կրծքով կերակրել կյանքի առաջին վեց ամիսներին, այնուհետև լրացուցիչ կրծքով կերակրել առնվազն մեկ տարի և մինչև երկու տարի կամ ավելի[11][12]:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կրծքով կերակրելու գործողությունների համաշխարհային դաշինքի (ԿԿԳՀԴ)
- ՅՈՒՆԻՍԵՖ
- Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «World Breastfeeding Week 2010 World Map». WABA. WBW. Արխիվացված է օրիգինալից 2010-11-29-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «INFACT Canada | WBW 2010 Online Resource Centre». INFACT Canada. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «English (pdf, 301kb) - WABA • World Breastfeeding Week 1–7 August 2010» (PDF). World Breastfeeding Week. 1–7 August 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 29 November 2010-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «World Breastfeeding Week 2010 • 1–7 August 2010» (PDF). WBW. WABA. Արխիվացված է օրիգինալից (PDF) 29 November 2010-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «WHO - World Breastfeeding Week». World Health Organization. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «World Breastfeeding Week and World Walk for Breastfeeding». La Leche League International. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Moen, Christian. «Health facilities are vital in promoting good breastfeeding practices, says UNICEF». UNICEF Media. UNICEF. Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «WHO | World Breastfeeding Week». World Health Organization. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «World Breastfeeding Week». PrWeb. Արխիվացված է օրիգինալից 2012-10-11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «World Breast Feeding Week». AllSands. Արխիվացված է օրիգինալից 2017-08-01-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ World Health Organization. (2003). Global strategy for infant and young child feeding (PDF). Geneva, Switzerland: World Health Organization and UNICEF. ISBN 92-4-156221-8. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Gartner LM, և այլք: (2005). «Breastfeeding and the use of human milk [policy statement]». Pediatrics. 115 (2): 496–506. doi:10.1542/peds.2004-2491. PMID 15687461.