Jump to content

Կրծքազարդ (մ․թ․ա․ 22-21-րդ դարեր, Քարաշամբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրծքազարդ
նյութոսկի, ագաթ, սարդիոն
բարձրություն62
լայնություն12.5
խորություն1.8
ստեղծվել էմ․թ․ա․ 22-21-րդ դարեր

Կրծքազարդ, մ․թ․ա․ 22-21-րդ դարերում Քարաշամբում հայտնաբերված զարդ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2867-4 համարի ներքո[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնում անկանոն օվալի ձև ունեցող կարմրաշագանակագույն ագաթե կուլոն է (7 × 5 սմ), որը կենտրոնում ունի երկայնական միջանցիկ անցք թելի վրա հանգնելու համար։ Զարդի երկու կողմերին շարված են սարդիոնե երկկոնաձև ուլունքները, ապա սիմետրիկ հաջորդականությամբ՝ տարբեր ձևեր ունեցող ոսկյա և սարդիոնե ուլունքահատեր։ Կրծքազարդն ավարտվում է սնամեջ երկկոնաձև ոսկե մանր ուլունքների 4-ական շարքերով։ Պատրաստման տեխնիկայով առանձնապես ուշագրավ են զարդի մաս կազմող գլանաձև երկու սնամեջ խոշոր ուլունքները, որոնք դրոշմադրվագրված են խոշոր հատիկազարդերով և ուլունքների բաժանարարներով[2]։

Կրծքազարդի ուլունքների մեջ իրենց տիպով եզակի են ուլունքների երկու բաժանարարները։ Դրանք երկշերտ, ոլորազարդով եզրագծված քառակուսիներ են, որոնց մակերեսին շարքերով կանգնած են բրգաձև «վազող պարույրներ»։ Դրանց կենտրոնում՝ խորը ակնավնի մեջ ագուցված է վարդագույն սերդոլիկե ակ։ Քառակուսիների հակառակ կողմում 4 շարքով զոդված են 12 խողովակներ, որոնց միջով անցնում են կրծքազարդի մաս կազմող ուլունքաշարի թելերը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Կրծքազարդ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 13-ին.(չաշխատող հղում)
  2. 2,0 2,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
  • Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM