Jump to content

Կրետեի պաշտպանության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրետեի պաշտպանության թանգարան
Տեսակռազմական թանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՀերակլիոն
ՎայրՀերակլիոն
Հիմնադրվել է1994
Քարտեզ
Քարտեզ

Կրետեի պաշտպանության թանգարան (հունարեն՝ Μουσείο Μάχης Κρήτης και Εθνικής Αντίστασης), մունիցիպալ և պատմական թանգարան է` նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմին Կրետեի պաշտպանությանը և Կրետեի հայտնի դիմադրությանը։ Այն տեղակայված է Հերակլիոնի հնագիտական թանգարանի մոտ, Հունաստանի Կրետե կղզու վրա գտնվող Հերակլիոն քաղաքում։

Այն հիմնադրվել է Հերակլիոնի քաղաքապետարանի կողմից, 1994 թվականի մայիսին։ Թանգարանի նպատակն է հավաքել, պահպանել և ցուցադրել մասունքներ 1941-1945 թվականների ժամանակաշրջանից համապատասխան եղանակով, ինչպես նաև` փաստաթղթավորել և տարածել տեղեկատվությունը Կրետեի ճակատամարտի ընթացքում ժողովրդական պայքարի և դրան հաջորդած գերմանա-իտալական օկուպացիայի մասին[1]։

Անցյալի մի շարք նյութական վկաներ ներկայացնելուց բացի, թանգարանի նպատակն է հետաքրքրություն և հարգանք զարգացնել Կրետեի պատմության համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Museum of the Battle of Crete and the National Resistance». gtp.gr. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.
  2. «The Battle of Crete and National Resistance Museum». heraklion.gr. Վերցված է 2021 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]