Կուտյումներ
Արտաքին տեսք
Կուտյումներ (ֆր.՝ coutume - սովորույթ), միջնադարյան Ֆրանսիայի առանձին գավառների, շրջանների ու քաղաքների իրավական սովորույթներ։ Կուտյումը հին գերմանական իրավունքի, կանոնական իրավունքի, տեղական դատարանների պրակտիկայի և այլնի խառնուրդ է։ XIII դարի սկզբին երևան եկան կուտյումների առաջին գրավոր ժողովածուները («Նորմանդիայի մեծ Կուտյումներ», 1255 թվական, և այլն)։ Բազմաթիվ կուտյումների հիման վրա 1389 թվականին կազմվեց «Ֆրանսիայի սովորույթների մեծ ժողովածուն», սակայն իրավունքի մասնավոր (պարտիկուլյար) բնույթը պահպանվեց մինչև ֆրանսիական քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 25)։ |
|