Կուպե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
BMW M1 Hommage մակնիշի ավտոմեքենան ցուցասրահում

Կուպե (ֆր.` couper` «կտրել» բառից) է կոչվում երկու դուռ ունեցող եռածավալ կամ երկծավալ թափք ունեցող ավտոմեքենան։ Կուպեները սպորտային ավտոմեքենաներ են, որոնց հետնամասում տանիքը ցածր է, ինչը խանգարում է ետևի նստատեղի ուղևորների հարմարավետությանը։ Բեռնախցիկն այս մոդելների պարագայում, սեդանի համեմատ, աննշան, բայց շատ ավելի մեծ է։ Կուպեի ենթատեսակներն են՝ սպորտայինը և ներկայացուցչականը։ Սովորաբար սպորտային կուպե նախընտրում են վարել երիտասարդները, իսկ ներկայացուցչականն ավելի հասուն մարդկանց նախընտրությունն է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ կուպե Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս