Կույբիշևի հրապարակ (Սամարա)
Կույբիշևի հրապարակ | |
---|---|
Սամարայի օպերայի և բալետի թատրոնի շենքը Կույբիշևի հրապարակում | |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սամարա և Լենինսկի շրջան |
Նախկին անվանումներ | Նիկոլաևի հրապարակ, Տաճարի հրապարակ (1894 թվականից), Կոմունալ հրապարակ (1924-1935) |
Ստեղծում | 1894 |
Մակերես | |
Կույբիշևի հրապարակ (ռուս.՝ Площадь Куйбышева), հրապարակ Սամարայում։ Կազմավորված է Չապաևի, Վիլոնովսկու, Գալակտինովսկու և Կարմիրբանակային փողոցներով։ Համարվում է Եվրոպայի ամենամեծ հրապարակը (17,4 հեկտար)[1]։ Ոմանք սխալմամբ կարծում են, որ այն փոքր է Վարշավայի Հանդիսությունների հրապարակից, սակայն այդ տարածքը ներառում է երկու առևտրի կենտրոն՝ իրենց կայանատեղիով, ինչպես նաև ստալինյան երկնաքեր։
Տեղեկություն հրապարակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կույբիշևի հրապարակի անկյուններում կան չորս պուրակներ, ուստի տարածքի 8 հեկտարը ծածկված է ասֆալտով, 7-ը` կանաչապատ է։
- Սամարայի օպերայի և բալետի թատրոնը գտնվում է հրապարակում և զբաղեցնում 2,4 հեկտար տարածք[2]։
- Հրապարակում տեղադրվել է Վալերիան Կույբիշևի հուշարձանը, քանդակագործ՝ Մատվեյ Մանիզեր[3]։
Տաճարի հրապարակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հրապարակի մասին առաջին հիշատակումը քաղաքի գլխավոր հատակագծում երևում է 1853 թվականից։ Տարածքը նախատեսվում էր հսկայական չափով` 525x325 մ։ Հրապարակի մեծությունը կապված էր քաղաքի հեղինակության հետ, հրապարակը նախատեսված էր տաճար կառուցելու համար։ 1866 թվականի ապրիլի 17-ին կայսր Ալեքսանդր II-ի ծննդյան օրը ընտրվեց տաճարի շինարարության վայրը։ Տաճարի նախագիծը մշակել է ճարտարապետ Էրնեստ Ժիբերը։ 1869 թվականի մայիսին հանդիսավոր կերպով դրվել է 2500 մարդ տեղավորող տաճարի հիմքը։ Միայն 1892 թվականին ավարտվել է Սուրբ Ալեքսեյի պատվին կառուցված ներքին տաճարի հատվածը (ներքին հարդարանքների հեղինակ՝ Ալեքսանդր Շչերբաչյով)[4]։
Քրիստոսի Փրկչի տաճարի շինարարությունն ամբողջությամբ ավարտվել է 1894 թվականի օգոստոսի 30-ին։ Տաճարի շուրջ ստեղծվել են չորս հասարակական այգիներ, որոնք քաղաքային խորհուրդն անվանել է Նիկոլաևյան՝ ի պատիվ թագաժառանգի։ Տաճարը կառուցվել է ճարտարապետության նեո-բյուզանդական ոճով, որը նախաձեռնել է ճարտարապետ Կոնստանտին Տոնը։
Խորհրդային ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղափոխությունից հետո Տաճարի հրապարակը վերանվանվեց Կոմունալնայա։ 1930 թվականին Մայր տաճարը պայթեցվեց, որի ավերումը շարունակվեց մինչև 1932 թվականի ամառ։ 1931 թվականի նոյեմբերի 3-ին Միջվոլգյան մարզկոմի կողմից որոշում կայացվեց եկեղեցու տեղում Մշակույթի տան շինարարություն սկսելու վերաբերյալ։ Շինարարությունը ավարտվեց 1938 թվականի նոյեմբերին։
1932 թվականին հրապարակի արևմտյան կողմում (Ֆրունզեի, Բանվորական, Կարմիրբանակային և Շոստակովիչի փողոցների միջև ընկած ուղղանկյունաձև հատվածում) ճարտարապետ Պ. Ա. Շչերբաչովի նախագծով, ԽՍՀՄ Ռազմհեղխորհրդի 1925 թվականի փետրվարի 20-ի № 200 որոշմամբ կառուցվեց Կարմիր բանակի տունը, համալիրի կազմի մեջ էր ներառված նաև սպայական ակումբը (այժմ` «Սպաների մարզային տունը»)։
1935 թվականին Կոմունալնայա հրապարակը վերանվանվեց Կույբիշևի անվան հրապարակ, իսկ երեք տարի անց այնտեղ տեղադրվեց Վ. Վ Կույբիշևի հուշարձանը։
Ավերված եկեղեցու տեղում լենինգրադցի ճարտարապետ Նոյ Տրոցկու նախագծով կառուցվեց Մշակույթի տուն։ Ավելի քան 100000 մ2 ծավալով շինության նախագիծը կատարված էր խորհրդային ամպիրի ճարտարապետական ոճով, գրադարանով, թանգարանով և 1250 տեղանոց դահլիճով։ Պատերազմի ժամանակ մշակույթի պալատում ներկայացումներ էր տալիս ԽՍՀՄ Մեծ թատրոնի խումբը։ 1942 թվականի մարտի 5-ին պալատի ճեմասրահում կայացավ Շոստակովիչի 7-րդ սիմֆոնիայի առաջին ներկայացումը։
1941 թվականի նոյեմբերի 7-ին, Մոսկվայի շքերթի հետ միաժամանակ Կույբիշև քաղաքի համանուն հրապարակում նույնպես կայացավ շքերթ։ Կարմիր բանակի տան շինության դիմաց տեղակայված տրիբունայից շքերթի մասնակիցների և հյուրերի առջև ելույթ ունեցան Կ. Ե. Վորոշիլովը, Վսեվոլոդ Իվանովը, Վալենտին Կատաևը։ Տրիբունայում էին գտնվում Մ. Ի. Կալինինը, Ն. Մ. Շվերնիկը, Ն. Ա. Վոզնեսենսկին, Ա. Ա. Անդրեևը և պետության ու բանակի այլ ղեկավարներ։ Շքերթին ներկա էին նաև 1941 թվականի աշնանը Մոսկվայից Կույբիշև էվակուացված բազմաթիվ միութենական նախարարությունների և արտասահմանյան դեսպանատների աշխատակիցներ։
Ռուսական ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի օգոստոսին Սամարայի տեղանվանական հանձնաժողովն առաջարկեց վերանվանել Կույբիշևի հրապարակի անվանումը և վերադարձնել «Տաճարի հրապարակ» պատմական անունը, սակայն քաղաքապետ Դմիտրի Ազարովը չաջակցեց այդ վերանվանմանը, և տարածքը պահպանեց «Կույբիշև» անվանումը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Где находится самая большая площадь в Европе - Энциклопедия
- ↑ http://samphotos.narod.ru/Kubishpl.html Фотографии площади Куйбышева
- ↑ http://walk-samara.narod.ru/star_gorod.html Самара. Старый город
- ↑ http://www.edc.samara.ru/~class/2001/denisov/rexcur4.html Արխիվացված 2009-05-24 Wayback Machine Театр Оперы и Балета, площадь Куйбышева, Драмтеатр
- ↑ Наталья Быкова (1.11.2010). «Площадь Куйбышева в Соборную пока переименована не будет». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Вид на Площадь Куйбышева (Самара) на сервисе Яндекс.Панорамы.