Jump to content

Կույալեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կույալեք
գրենլանդ․՝ Kommune Kujalleq
Դրոշ Զինանշան


ԵրկիրԳրենլադիա (վարչական միավոր) Գրենլանդիա
Կարգավիճակկոմունա
Մտնում էԳրենլանդիա
ՎարչկենտրոնՔաքորտոք
Խոշորագույն քաղաքՔաքորտոք
Հիմնական լեզուգրենլանդերեն
Պաշտոնական լեզուներգրենլանդերեն
Բնակչություն (2012)
7 417[1] (4-րդ տեղ)
Խտություն0,232 ( 1-ին տեղ)
Տարածք32 000
(4-րդ %)
Հիմնադրված է2009 թ.
Սահմանակցում էՍերմերսոոք
Ժամային գոտիUTC-3
ՓոխարինեցNanortalik municipality?, Narsaq Municipality? և Qaqortoq municipality?
ISO 3166-2 կոդGL-KU
Փոստային ինդեքսներ3920[2]
kujalleq.gl​​(դան.)

Կույալեք (գրենլանդ․՝ Kommune Kujalleq), 2009 թվականից Գրենլանդիայի չորս կոմունաներից մեկը։ Ըստ տարածքի և բնակչության՝ ամենահարավային և ամենափոքր միավորն է։ Կույալեքը սահմանակցում է միայն մեկ կոմունայի՝ Սերմերսոոքի հետ։

Բնակչությունը՝ 7 417 մարդ (2012), ովքեր ապրում են 32 հազար կմ² տարածքի վրա։ Նրանցից 3 100-ը ապրում են Քաքորտոք վարչական կենտրոնում։

Կոմունայի կլիման Գրենլանդիայի ամենաջերմ կլիման է։ Տարեկան միջին ջերմաստիճանը առափնյա մասում 0°С է։ Կոմունայի հարավային կետը գտնվում է Սանկտ Պետերբուրգի լայնության վրա, բայց ամառը՝ սառույցների ազդեցության պատճառով բավականաչափ ցուրտ է, իսկ ձմեռը, ընդհակառակը, Գոլֆստրիմի պատճառով տաք է։

Տրանսպորտային կապը իրականացվում է ծովով, ինչպես նաև օդով՝ Նարսարսուաք հանգուցային օդանավակայանի միջոցով։ Վերջինիս միջոցով իրականացվում է հաղորդակցություն նաև Գրենլանդիայի այլ քաղաքների միջև։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրենլանդիայի վարչական բաժանում
մունիցիպալիտետներ
ՔաասուիտսուպՔեքատաԿույալեքՍերմերսոոք
չներառված տարածքներ
Ավիաբազա ՏուլեԳրենլանդական ազգային պարկ