Կումմուխ
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կումմուխ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | թագավորություն | |||
Պետության գլուխ | թագավոր |
Կումմուխ (ռուս.՝ Куммух, անգլ.՝ Kummuh, Կումուխ, Կումմուխի, Կումմուխու, Կումախա, Կոմմագենե), պատմական երկիր (երկրամաս)՝ քաղաք-պետություն Հայոց (Վերին) Միջագետքում, Եփրատի հովտում։ Հիշատակվել է մ.թ.ա. 12-րդ դարում, Ասորեստանի Թիգլաթպալասար Ա թագավորի մի արձանագրության մեջ, որպես Կադմուխ անվան այլաձև։ Հիշատակվել է նաև Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում։ Ըստ Նիկողայոս Ադոնցի Կումմուխը գրավվել է Վանի թագավորության կողմից Սարդուրի Բ-ի օրոք և համապատասխանում է հետագայի Կոմմագենեին։ Ուրիշների կարծիքով Կումմուխը հեթական աղբյուրներում հիշատակված Կումախա երկիրն է[1]։
Հայասա-Ազզի համադաշնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կումմուխը (անտիկ դարաշրջանի Commagenae) Հայասա-Ազզի համադաշնության երրորդ քաղաք-պետությունն էր, որը կազմավորվում է Մալդիայից հարավ, Եփրատի աջ ափին։ Նրա մայրաքաղաքը՝ Կումմախան (անտիկ դարաշրջանի Սամոսատը, այժմ՝ Սումեյսատ) գտնվում է Եփրատի այն գետանցի մոտ, որի նշանակությունը հետագայում մեծանում է[2]։
Կումմուխի երկրի արքայացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաթթածիլի (Հաթուսիլիս) (մոտ 870)
- Կունդաշպի (մոտ 854)
- Ուսպիլուլումե (մոտ 805)
- Կուշտաշպի (մոտ 750 - 732).
- Մուտալլու (Մուվաթալիս)(մոտ 732 - 708)
- 708 - 612 թվականներ՝ ասորական նվաճումներ
- 612 - 550 թվականներ՝ մարական նվաճումներ
- 550 - 333 թվականներ՝ պարսկական նվաճումներ
- 333 թվական՝ մակեդոնական նվաճումներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 271
- ↑ Հայ Ժողովրդի Պատմություն, Հատոր 1, Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 ., էջ 196
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան», Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1991, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 271
- Հայ Ժողովրդի Պատմություն, Հատոր 1, Խմբ.` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: ՀՍՍՀ ԳԱ Պատմության ին-տ. Երևան։ ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1971 ., էջ 196