Կումայրիի ճակատամարտ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կումայրի (այլ կիրառումներ)
Թվական | 774 թվական |
---|---|
Մասն է | Արմինիայի ապստամբություն (774-775) |
Վայր | Կումայրի |
Արդյունք | Արմինիա կուսակալության հաղթանակ |
Հակառակորդներ | |
Արմինիա կուսակալություն | Արաբական խալիֆայություն |
Հրամանատարներ | |
Արտավազդ Մամիկոնյան | Հասան իբն-Քահթաբա |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Կումայրիի ճակատամարտ, ռազմական բախում Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայութան միջև, որը տեղի է ունեցել 774 թվականին Կումայրիում։ Հայկական կողմի հրամանատարն էր Արտավազդ Մամիկոնյանը, իսկ արաբական կողմինը՝ զորավար Հասան իբն-Քահթաբան։ Այս ճակատամարտում հայերը հաղթանակ են տանում[1]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]8-րդ դարում Արմինիայում տեղի են ունենում հակաարաբական ապստամբություններ, որոնք գլխավորում էին հիմնականում Մամիկոնյան ու Բագրատունի իշխանական տոհմերի ներկայացուցիչները։ Այդ ապստամբություններից մեկը 774 թվականին մեկնարկած ապստամբությունն է։
Ծրագրավորված և նախապատրաստած զինված ելույթը սկսում է Հմայակ Մամիկոնյանի որդի Արտավազդը։ Ստեղծված զորամասը փոքրաթիվ էր և մեծամասշտաբ ապստամբական շարժում սկսելու համար անբավարար։ Հայ զորավարը դիմում է վտանգավոր քայլի և ներկայանում ոստիկան Հասան իբն-Քահթաբային։
Հայոց հեծելազորն այդ ժամանակ աչքի էր ընկնում իր մարտունակությամբ և ամբողջ տարածաշրջանում մեծ հռչակ էր վայելում։ Այրուձին պահպանելու համար ծախսերը հոգալու նպատակով արաբները համաձայնվել էին գանձվող հարկերից դրամական հատկացում էին կատարում հայոց իշխաններին։ Արաբները հայոց իշխաններին չէին թողնում նույնիսկ զորամասեր պահել, քանի որ դրանք համարում էին ապստամբությունների ընթացքում ամենակազմակերպված ռազմական ուժը։ Այս պատճառով արաբները սկսել էին վարել այրուձին կրճատելու քաղաքականություն, որից հետո Արտավազդի համար ակնհայտ էր դառնում, որ արաբները չէին զինելու հայկական զորամասը։ Հայկական զորամասը զինելու համար հիմնավորումը պետք է արաբներին արժանապատիվ թվար, մյուս կողմից՝ հայկական զորամասին ոչնչի չպարտավորեցներ։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտավազդն իր մարտիկներին զինելուց հետո շարժվում է դեպի Կումայրի, որտեղ հանդիպում է արաբ հարկահաններին պաշտպանող զինված ստորաբաժանմանը։ Ըստ հայկական հրամանատարության ընդունած որոշման՝ գրոհը պետք է լիներ հանկարծակի և սրընթաց, որից հետո արաբները չէին կարողանա միասնական մարտաշար ձևավորել։ Գրոհից հետո, ինչպես մտածել էին հայերը, արաբները խուճապի են մատնվում, որից հետո չեն կարողանում ամբողջական մարտակարգ ձևավորել և պարտություն են կրում։ Արտավազդի մարտիկները խլում են արաբ հարկահանների վերցրած հարկերը, որից հետո հեռանում դեպի հյուսիս-արևմուտք։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 149–153.