Կուզ
Կուզ, ողնաշարի ձևախախտում, զարգանում է տարբեր հիվանդությունների (հատկապես տուբերկուլոզային սպոնդիլիտ) և ողնաշարի վնասվածքների հետևանքով[1]։ Ախտաբանական պրոցեսների պատճառով ողերի մարմինները քայքայվում են, ձևախախտվում և հանգեցնում ողնաշարի ծռման՝ առաջ-ետին և կողմնային ուղղություններով։ Մանկական և պատանեկան տարիքում կուզի առաջացման դեպքում ողնաշարի ձևախախտումը հասնում է մեծ չափերի, և հետագայում կմախքը զարգանում է անկանոն։ Ուսի խախտի դեպքում, ոսկրային հյուսվածքի փոփոխությունների հետևանքով, նույնպես կարող է առաջանալ կլոր, դուրս ցցված կուզ։ Ռախիտային կուզը ռախիտի ժամանակին և ճիշտ բուժումից ուղղվում է։ Կուզի առաջացման հետ միաժամանակ ձևախախտվում է նաև կրծքավանդակը, առաջանում է, այսպես կոչված, կողային կուզ։ Վերջինս լինում է նաև ողնաշարի կողմնային ծռումների (սկոլիոզ) դեպքում։ Սկսած 2,5 ամսականից՝ հարկավոր է երեխային պառկեցնել փորի վրա, կատարել մեջքի մկանների մերսում և մարմնամարզություն, ժամանակից շուտ չի կարելի նստեցնել։ Գոյություն ունի նաև, այսպես կոչված, սրտային կուզ՝ կրծքավանդակի արտացցվածքը սրտի շրջանում, սովորաբար լինում է սրտի արատներով տառապող երիտասարդների մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://dic.academic.ru/dic.nsf/bse/80449/Горб
- Горб // Большая медицинская энциклопедия. —М., 1970.
- Горб // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 712)։ |