Կոշու (խաղող)
Արտաքին տեսք
Կոշու ճապ.՝ 甲州 | |
---|---|
Ծագում | |
Տեսակ | Խաղող մշակովի |
Առաջացման երկիր | Ճապոնիա |
Kōshu (grape) Վիքիպահեստում |
Կոշու (ճապ.՝ 甲州, անգլ.՝ Koshu)՝ ճապոնական խաղողի տեսակ, որն օգտագործվում է սպիտակ գինիների արտադրության համար։
Խաղողի այս տեսակը պատկանում է արևելաասիական խմբին։ Առաջին անգամ նկարագրվել է Ճապոնիայում 1186 թվականին։ Մինչև 19-րդ դարի կեսերը օգտագործվել է որպես սեղանի տեսակ։ Ներկայումս այն հիմնականում տեխնիկական գինու տեսակ է Ճապոնիայի շատ գինեգործական շրջաններում։ Կոշուն տնկվում է ամբողջ երկրում, բացառությամբ Հոկայդոյի։ Կան սպիտակ, վարդագույն, սև հատիկների տեսակներ։ Կոշուն՝ բարձր բերքատվությամբ տեսակ է՝ խոշոր, կլոր դասական վարդագույն հատիկներով։