Կոնստանտինա Կունևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնստանտինա Կունևա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1964(1964-09-28) (59 տարեկան)
ԾննդավայրՍիլիստրա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Հունաստան
Մայրենի լեզուբուլղարերեն
ԿրթությունՎելիկո Տիռնովոյի համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵվրոպական պարլամենտի պատգամավոր
ԿուսակցությունՍԻՐԻԶԱ
 Konstantina Kouneva Վիքիպահեստում

Կոնստանտինա Կունևա (հուն․՝ Κωνσταντίνα Κούνεβα, բուլղար․՝ Константина Кунева, սեպտեմբերի 28, 1964(1964-09-28), Սիլիստրա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարական ծագմամբ հույն ակտիվիստ, արհմիութենական գործիչ, 2014 թվականից Եվրոպառլամենտի պտգամավոր Հունաստանից (ձախ պահպանողական «ΣΥΡΙΖΑ» կոալիցիայի ցուցակով)։

Ավարտել է Վելիկո-Տիրնովոյի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանի «Պատմություն» մասնագիտությունը։ 2001 թվականին տեղափոխվել է Հունաստան[1]։ Հավաքարար է աշխատել Աթենքի մետրոյում։

Որպես Աթենքի հավաքարարների և դռնապահների միության գլխավոր քարտուղար՝ պաշտպանել է նրանց իրավունքները։ Իր պրոֆմիութենական գործունեության հետ կապված բազմիցս ստացել է սպառնալիքներ՝ ֆիզիկական բնույթի սպառնալիքներից մինչև նույնիսկ մահափորձ։ 2008 թվականի դեկտեմբերի 22-ին երկու անհայտ տղամարդ նրա վրա ծծմբաթթու լցրել, արդյունքում Կունևան ստացել է դեմքի, ձեռքի և մեջքի այրվածքներ, ինչպես նաև ունեցել է տեսողությունը կորցնելու լուրջ վտանգ[2]։

Արհմիության ղեկավարի հանդեպ այդ բռնությունը համարվում է վերջին 50 տարիներին ամենադաժան հարձակումը[3]։ Դա դարձել է փողոցային նոր ցույցերի առիթ, որոնք երկու շաբաթ առաջ սկսած զանգվածային անկարգություների շարունակությունն էին[4]։ Ցույցերը շարունակվել են մինչև 2009 թվականի հունվարի 22-ը, և նրանց մասնակցել են շուրջ 3000 մարդ, իսկ ոստիկանությունը գազ է կիրառել նրանց ցրելու համար[5]։

Առողջության վերականգնումից հետո Կունևան շարունակել է արհմիութենական գողծունեությունը։ Եվրոպական պառլամենտի անդամների 2014 թվականի մայիս 25-ի ընտրության ժամանակ ձախ սոցիալիստական ՍԻՐԻԶԱ կուսակցության ցուցակով ընտրվել է եվրոպատգամավոր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]