Կոնստանտինա Կունևա
| Կոնստանտինա Կունևա
հուն․՝ Κωνσταντίνα Κούνεβα
| |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 28, 1964 (61 տարեկան) |
| Ծննդավայր | Սիլիստրա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն, Բուլղարիա |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | բուլղարերեն |
| Կրթություն | Վելիկո Տիռնովոյի համալսարան |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ |
| Զբաղեցրած պաշտոններ | Եվրոպական պարլամենտի պատգամավոր |
| Կուսակցություն | ՍԻՐԻԶԱ |
Կոնստանտինա Կունևա (հուն․՝ Κωνσταντίνα Κούνεβα , բուլղար․՝ Константина Кунева, սեպտեմբերի 28, 1964, Սիլիստրա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն, Բուլղարիա), բուլղարական ծագմամբ հույն ակտիվիստ, արհմիութենական գործիչ, 2014 թվականից Եվրոպառլամենտի պտգամավոր Հունաստանից (ձախ պահպանողական «ΣΥΡΙΖΑ» կոալիցիայի ցուցակով)։
Ավարտել է Վելիկո-Տիրնովոյի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան համալսարանի «Պատմություն» մասնագիտությունը։ 2001 թվականին տեղափոխվել է Հունաստան[1]։ Հավաքարար է աշխատել Աթենքի մետրոյում։
Որպես Աթենքի հավաքարարների և դռնապահների միության գլխավոր քարտուղար՝ պաշտպանել է նրանց իրավունքները։ Իր պրոֆմիութենական գործունեության հետ կապված բազմիցս ստացել է սպառնալիքներ՝ ֆիզիկական բնույթի սպառնալիքներից մինչև նույնիսկ մահափորձ։ 2008 թվականի դեկտեմբերի 22-ին երկու անհայտ տղամարդ նրա վրա ծծմբաթթու լցրել, արդյունքում Կունևան ստացել է դեմքի, ձեռքի և մեջքի այրվածքներ, ինչպես նաև ունեցել է տեսողությունը կորցնելու լուրջ վտանգ[2]։
Արհմիության ղեկավարի հանդեպ այդ բռնությունը համարվում է վերջին 50 տարիներին ամենադաժան հարձակումը[3]։ Դա դարձել է փողոցային նոր ցույցերի առիթ, որոնք երկու շաբաթ առաջ սկսած զանգվածային անկարգություների շարունակությունն էին[4]։ Ցույցերը շարունակվել են մինչև 2009 թվականի հունվարի 22-ը, և նրանց մասնակցել են շուրջ 3000 մարդ, իսկ ոստիկանությունը գազ է կիրառել նրանց ցրելու համար[5]։
Առողջության վերականգնումից հետո Կունևան շարունակել է արհմիութենական գողծունեությունը։ Եվրոպական պառլամենտի անդամների 2014 թվականի մայիս 25-ի ընտրության ժամանակ ձախ սոցիալիստական ՍԻՐԻԶԱ կուսակցության ցուցակով ընտրվել է եվրոպատգամավոր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Невероятната съдба на Константина Кунева (բուլղ.)
- ↑ Българка залята с киселина в Атина (բուլղ.)
- ↑ Kuneva case — the most severe assault on trade unionist in Greece for 50 years Արխիվացված 2014-05-19 Wayback Machine (անգլ.)
- ↑ Protesters clash with riot police over acid attack on syndicalist cleaner in Athens — с фотографией (անգլ.)
- ↑ Athens erupts in violence after acid attack on immigrant (անգլ.)