Jump to content

Կոմիտաս (երգչախումբ, Բուխարեստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմիտաս (այլ կիրառումներ)

Կոմիտաս, հայկական երկսեռ երգչախումբ Բուխարեստում։ Հիմնադրվել է է 1926 թվականին։

Ղեկավարն էր Մ.Բոթեզը, 1937-1959 թվականներին՝ Կ. Հարությունյանը, ապա՝ Արա Մանաշը։ Համերգներ է ունեցել (առաջինը՝ 1926 թվականին) Ռումինիայի քաղաքներում, մասնակցել մրցույթների, շահել մրցանակներ։ Երգացանկը ընդգրկում է հայ ժողովրդական, խորհրդահայ կոմպոզիտորների, ռումինական և այլ ժողովուրդների երգեր, դասական երաժշտության նմուշներ։ Ամբողջությամբ իրականացրել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի համերգային կատարումը։ Երգչախմբում իրենց գործունեությունն են սկսել Բուխարեստի օպերային թատրոնի մեներգիչներ Արաքս Սվաճյանը, Շաքե Շիշմանյանը, Անահիտ Քերփիգյանը, Եղիա Փափազյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 541