Կոձուե Անդո
Կոձուե Անդո ճապ.՝ 安藤梢 | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ճապոնիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 9, 1982[1] (42 տարեկան) | ||
Ծննդավայր | Ուցունոմիա, Ճապոնիա | ||
Հասակ | 165 սանտիմետր | ||
Քաշ | 55 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կոձուե Անդո (ճապ.՝ 安藤梢, հուլիսի 9, 1982[1], Ուցունոմիա, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստուհի, 2011 թվականի աշխարհի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1982 թվականի հուլիսի 9-ին Ճապոնիայի Տոտիգի պրեֆեկտուրայի Ուցունոմիա քաղաքում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին, Ցուկուբայի համալսարանում սովորելու ժամանակ, Անդոն համալսարանական ակումբից տեղափոխվեց «Սայտամա Ռեյնաս ՖԱ» (հետագայում՝ «Ուրավա Ռեդ Դայմոնդս»)։ 2002 թվականի մրցաշրջանում Անդոն խփել է 10 գոլ և արժանացել «Young Player Awards» մրցանակին։ Նա դարձավ MVP-ի լավագույն ռմբարկուն 2004 և 2009 մրցաշրջաններում։ Նաև վեց անգամ ընտրվել է «Best Eleven»-ը։ 2010 թվականին տեղափոխվել է Եվրոպա, որտեղ խաղացել է Գերմանիայի կանանց Բունդեսլիգայի «Դույսբուրգ», «Ֆրանկֆուրտ» և «Էսսեն» ակումբներում։ «Ֆրանկֆուրտում» նա հաղթել է ՈՒԵՖԱ-ի կանանց չեմպիոնների լիգայում 2014-2015 մրցաշրջանում։ 2017 թվականի հունիսին նա վերադարձավ Ճապոնիա և կրկին սկսեց խաղալ Ուրավա Ռեդ Դայմոնդս ակումբում։
Իր ակումբային կարիերայի ընթացքում անցկացրել է 314 հանդիպում և խփել 140 գոլ։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի հունիսին, 16 տարեկան հասակում, նա ընդգրկվել Է Ճապոնիայի հավաքականի կազմում 1999 թվականի ֆուտբոլի կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում։ Այս առաջնությունում հունիսի 26-ին նորամուտը նշել է Նորվեգիայի հավաքականի դեմ։ Ընդհանուր առմամբ, Անդոն չորս անգամ խաղացել է աշխարհի առաջնություններում և երեք անգամ՝ ամառային օլիմպիական խաղերում։
2011 թվականի աշխարհի առաջնությունում Ճապոնիայի հավաքականը եզրափակչում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց ԱՄՆ-ի հավաքականին, Անդոն իր թիմի մեկնարկային կազմում էր[2]։ Նաև արծաթե մեդալ է նվաճել 2012 թվականի Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերում։
2015 թվականի աշխարհի առաջնությունում Անդոն ընդգրկվել Է Ճապոնիայի հավաքականի կազմում, որը դուրս է եկել եզրափակիչ[3]։ Այս եզրափակչին Անդոն չկարողացավ մասնակցել. խմբային մրցաշարի առաջին խաղում Շվեյցարիայի դեմ պետք է իրացներ 11 մետրանոց հարվածը, սակայն այդ պահին վնասվածք ստացավ։ Այս խաղը նրա համար վերջինն էր Ճապոնիայի հավաքականի կազմում։
Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում մասնակցել է 126 հանդիպման և դարձել 19 գոլի հեղինակ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդոն ավարտել է Ուցունոմիայի կանանց միջնակարգ դպրոցը։ 2018-ի մայիսին Ցուկուբայի համալսարանում նա ստացել է ֆիզիկական դաստիարակության, առողջության և սպորտի դոկտորի կոչում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ «USA v Japan - as it happened». The Guardian. 2011 թ․ հուլիսի 17. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «London 2012 football women Results - Olympic football». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոձուե Անդո» հոդվածին։ |
|
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ
- 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի մեդալակիրներ
- Կանանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ճապոնացի կին ֆուտբոլիստներ
- Ճապոնիայի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ