Jump to content

Կոլեուս (հետախույզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլեուս
Դիմանկար
Ծնվել էմ.թ.ա. 7-րդ դար
ԾննդավայրՍամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան
Մահացել էմ.թ.ա. 7-րդ դար
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող
 Kolaios von Samos Վիքիպահեստում

Կոլեուս (հուն․՝ Κωλαῖος, մ.թ.ա. 7-րդ դար, Սամոս, Հյուսիսային Եգեյան կղզիներ, Հունաստան - մ.թ.ա. 7-րդ դար), հին սամոսցի հետախույզ և արծաթի վաճառական, որը, ըստ Հերոդոտոսի, մ.թ.ա. 640 թվականին հասել է Տարտեսոս:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի դարաշրջանում, երբ հույն առևտրականների մեծ մասը անանուն էր, Հերոդոտոսը կարծում էր, որ Կոլեուսը և Սոստրատ Եգինացին բավականին կարևոր մարդիկ են լինելու: Կոլեուսը ճանապարհորդում էր դեպի Եգիպտոս, երբ մեծ փոթորկի հետևանքով նա դուրս քշվեց Միջերկրական ծովի միջով և դեպի Ատլանտյան օվկիանոս՝ Ջիբրալթարի նեղուցով մինչև Տարտեսոս, Իսպանիայի հարավ-արևմուտք: Տարտեսոս նախկինում վաճառականները չէին այցելում, և Կոլեուսը կարողացավ մետաղի բեռ ձեռք բերել և ապահով վերադարձնել Սամոս կղզի: Վերադարձից հետո նա իր շահույթի մեկ տասներորդը նվիրեց իր հայրենի աստվածուհուն՝ Հերային։ Տարածված կարծիք կա, որ փոթորիկը Կոլեուսի հայտնագործությունն էր՝ իր առևտրային ուղին մրցակիցներից թաքցնելու համար, քանի որ մետաղի նախկինում չօգտագործված աղբյուրից ստացված պարգևները հսկայական էին: Փոկեացիները Տարտեսոսի (Հերոդոտոս) առաջին այցելուներն էին Πρώτῃ δὲ Φωκαίη Ἰωνίης ἐπεχείρησε. Φωκαιέες .... καὶ τόν τε Ἀνδρίην καὶ τὴν Τυρσηνίην καὶ τὴν Ἰβηρίην καὶ τον Ταρτησσὸν οὗτοι εἰσὶν οἱ καταδέξαντες (Առաջինը Ionian Phocea-ն ներգրավվեց: Փոկեացիները... հայտնաբերեցին Ադրիատիկն ու Տիրենյան և Իբերիան և Տարտեսոսը: Հասնելով Տարտեսոս՝ նրանց դիմավորեց Տարտեսյան թագավորը՝ Արգանթոնիոս անունով։ (ἀπικόμενοι δὲ ἐς τὸν Ταρτησσὸν προσφιλέες ἐγένοντο τῷ βασιλεῖ τῶν Ταρτησσίων, τῷ οὔνομα μὲν ἦν Ἀργαθώνιος. Կոլեուսի ճամփորդությունը բավական շահավետ էր, որպեսզի նա իր վաստակածի տասներորդ մասը հատկացնի Հերային։ Փոկեացիները Ֆոկեայի համար նոր պարիսպ կառուցեցին[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. John Boardman, The Cambridge ancient history: Persia, Greece and the Western Mediterranean c. 525-479 B.C., Cambridge University Press, Cambridge, UK, 1988

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The role of metals in ancient Greek history By Michail Yu Treister Page 102 90-04-09917-4
  • The ancient explorers By Max Cary, Eric Herbert Warmington