Jump to content

Կոբրայի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հնդկական կոբրա

Կոբրայի էֆեկտ, իդիոմատիկ արտահայտություն, որն օգտագործվում է այն իրավիճակը նկարագրելու համար, երբ ինչ-որ խնդիր լուծելու նպատակով ընդունված որոշումը չի լուծում այդ խնդիրը, իսկ հաճախ հանգեցնում է դրված նպատակին լրիվ հակառակ արդյունքի[1][2]։

«Կոբրայի էֆեկտ» եզրույթը ծագել է Հնդկաստանում անգլիական գաղութային տիրապետության օրոք։ Բրիտանացիները պարզում են, որ չափազանց շատ կոբրաներ են բազմացել։ Թունավոր օձերից ազատվելու համար նահանգապետը պարգևատրություն է նշանակում հանձնած յուրաքանչյուր օձի գլխի դիմաց։ Սկզբում ոչնչացման հետևանքով օձերի քանակն արագորեն նվազում է։ Սակայն հնդիկներն արագորեն հարմարվում են՝ պարգևավճար ստանալու համար սկսելով կոբրաներ բուծել։ Ի վերջո, երբ չեղարկվում է սպանված կոբրայի համար նախատեսված պարգևավճարը, բուծողները արժեզրկված օձերին բաց են թողնում, և պարզվում է, որ թունավոր կոբրաների քանակը ոչ միայն չի նվազել, այլև նույնիսկ ավելացել է[3]։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել Հանոյում՝ Վիետնամում ֆրանսիական գաղութային տիրապետության օրոք, երբ գաղութային իշխանությունները մշակել էին առնետներին ոչնչացնելու ծրագիր՝ յուրաքանչյուր սպանված առնետի դիմաց տալով պարգևավճար։ Արդյունքում բնակչությունը գումար վաստակելու համար սկսել է առնետներ բուծել[4]։

Գերմանացի հայտնի տնտեսագետ Հորստ Զիբերտի գրքում[2] կան տնտեսագիտության և քաղաքականության ոլորտի բազմաթիվ օրինակներ, երբ իշխանությունները, ընդունելով կարգավորման որոշակի միջոցներ, ամբողջությամբ հաշվի չեն առել, թե ինչպես կարձագանքեն այն մարդիկ, որոնց ուղղված են այդ միջոցները։ Առանց խնդիրը պատշաճ վերլուծելու ընդունված որոշումները, որոնք չեն հանգեցնում ցանկալի արդյունքի, կոչվում են «կոբրայի էֆեկտ»[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Буренин А. «Эффект кобры. Целеполагание – стержень бюджетной политики» (ռուսերեն). Политический журнал. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  2. 2,0 2,1 Хорст Зиберт. «Эффект кобры: Как избежать заблуждений в политике /Пер. с нем» (ռուսերեն). М: Новое издательство, 2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 3-ին.
  3. 3,0 3,1 Dubner, Stephen J. (2012 թ․ հոկտեմբերի 11). «The Cobra Effect: A New Freakonomics Radio Podcast». Freakonomics, LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
  4. Vann, Michael G. Of Rats, Rice, and Race: The Great Hanoi Rat Massacre, an Episode in French Colonial History(անգլ.) // French Colonial History : journal. — 2003. — Т. 4. — С. 191—203. — doi:10.1353/fch.2003.0027