Կլեոն Տրիանտաֆիլու
Կլեոն Տրիանտաֆիլու հուն․՝ Κλέων Τριανταφύλλου | |
---|---|
Ծնվել է | մարտի 19, 1885 |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Մահացել է | օգոստոսի 29, 1944[1][2] (59 տարեկան) |
Մահվան վայր | Աթենք, Հունաստան |
Քաղաքացիություն | Հունաստան |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և երգերի հեղինակ |
Կլեոն Տրիանտաֆիլու ավելի հայտնի է Ատտիկ անունով (հուն․՝ Κλέων Τριανταφύλλου, Αττίκ, մարտի 19, 1885, Ալեքսանդրիա, Եգիպտոս - օգոստոսի 29, 1944[1][2], Աթենք, Հունաստան), հույն գրող, կոմպոզիտոր[3]։ Համարվում է XX դարասկզբի «լուսավոր երգեր» ստեղծող կոմպոզիտորներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Աթենքում[4]։ Որոշ ժամանակ անց ընտանիքով տեղափոխվել են Եգիպտոս, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Հենց այստեղ էլ երաժշտության դասեր է առել։ 1907-ից մինչև 1930 թվականը ապրել է Փարիզում։ 1930 թվականին վերադարձել է Աթենք, ստեղծել իր համբավավոր Mandra of Attik երաժշտախումբը, որը գործել է նրա իսկ ղեկավարությամբ։
1944 թվականին, երբ մի քանի ամիս էր մնացել գերմանական օկուպացիայի ավարտին, դերակատարմամբ հանդես է եկել կինոռեժիսոր Գիորգոս Տզավելասի «Ծափահարություններ» (հուն․՝ Χειροκροτήματα,Hirokrotimata) ֆիլմում, որտեղ արտացոլված են նրա կյանքի որոշ դրվագներ։ Դրանից կարճ ժամանակ անց Ատտիկն ինքնասպանություն է գործել դեղերի գերդոզավորմամբ[5]։
Հանրաճանաչ երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Παπαρούνα» (1936)
- «Της μιας δραχμής τα γιασεμιά» (1939)
- «Είδα μάτια» (1909)
- «Ζητάτε να σας πω» (1930)
- «Μαραμένα τα γιούλια» (1935)
- «Άδικα πήγαν τα νιάτα μου» (1936)
- «Αν βγουν αλήθεια» (1920)
- «Τα καημένα τα νιάτα» (1918)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.mygreek.fm/artists/Attik
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Клеон Триантафиллу(չաշխատող հղում)
- ↑ Giannis Kairophylas, I Athina kai i Athinaioi, 1834-1934, Volume 1, Filippotis ed., 1981, page 123: "ΚΛΕΩΝ ΤΡΙΑΝΤΑΦΥΛΛΟΥ (ΑΤΤΙΚ)."
- ↑ IMDb
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլեոն Տրիանտաֆիլուի կենսագրությունը www.musipedia.gr կայքում Արխիվացված 2010-07-15 Wayback Machine
- «O θείος μου, ο Αττίκ» αφήγηση της Πέλειας Τζαρτίλη, ανηψιάς του καλλιτέχνη, Περιοδικό «Κ»
|