Կիրա Դևիսն արմատներով Սանտա Ֆեից՝ Նյու Մեքսիկո է։ Սովորել է թատերական արվեստի ռեժիսուրայի բաժնում։ Ավարտել է Նյու Մեքսիկոյի պետական համալսարանը։ Ավարտելուց հետո, նա աշխատել է մի շարք մասնագիտական թատրոններում։ Նա ամուսնացած է Էնդրյու Էյ. Կոսովեի հետ, ով Alcon Entertainment-ի համահիմնադիրներից մեկն է։ Զույգն ունի երկու երեխա[1]։
1994 թվականին Դևիսը հանդիպել է Ալկոնի համահիմնադիրներ Բրոդերիք Ջոնսոնի և Էնդրյու Կոսովեին՝ Love Is All There Is ֆիլմի ստեղծման ժամանակ, որտեղ նա եղել է զգեստավորման պատասխանատուի օգնական[2]։ Դևիսը 1997 թվականին սկսել է աշխատել նրանց հետ, երբ Ջոնսոնը և Կոսովեն հիմնադրեցին Ալկոն ընկերությունը՝ դառնալով ընկերության առաջին աշխատողը[1]։ Դևիսը թողել է իր պաշտոնը 2006 թվականին։ 2007 թվականին ստեղծեց իր սեփական 8:38 ընկերությունը[3]։ Առաջին ֆիլմը, որի պրոդյուսերը եղել է Դևիսի ընկերությունը, Prisoners-ն էր։