Կիոտոյի ազգային թանգարան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազգային թանգարան
Կիոտոյի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Հիգասիյամա |
Վայր | Կիոտո[1] |
Պատկանում է | National Institutes for Cultural Heritage? |
Ղեկավարության նստավայր | Կիոտո, Ճապոնիա |
Հասցե | 京都府京都市東区茶屋町527[2]605-0931Shichijō Street? |
Հիմնադրվել է | 1897 |
Այցելուներ | 384 340 մարդ (2016) |
Կայք | kyohaku.go.jp(ճապոներեն)(անգլ.)(կոր.) |
Կիոտոյի ազգային թանգարան (ճապ.՝ 京都国立博物館), ամենահին ու հանրահայտ գեղարվեստական թանգարանը Ճապոնիայում։ Գտնվում է Հիգասիյամա շրջանի Կիոտո քաղաքում (Ճապոնիա)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիոտոյի ազգային թանգարանը հիմնադրվել է 1897 թվականին՝ որպես Կիոտոյի կայսերական թանգարան (帝国京都博物館)։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 1889 թվականին՝ Տոկիոյի (այժմ՝ Տոկիոյի ազգային թանգարան) և Նարայի (այժմ՝ Նարայի ազգային թանգարան) կայսերական թանգարանների կառուցման աշխատանքների հետ միաժամանակ։ Շինարարական աշխատանքներն ավարտվել են 1895 թվականի հոկտեմբերին։ Թանգարանի գլխավոր ցուցասրահը՝ Տոկուբեցու տենդզիկանը (特別展示館), նախագծվել է ճարտարապետ Տոկումա Կատայամայի կողմից։ 1966 թվականին ավարտվել է Ազգային թանգարանի շինարարական աշխատանքներն ու տեղի է ունեցել նոր ցուցասրահի բացումը՝ Քեյիթի Մորիտայի կողմից։
1969 թվականին Գլխավոր ցուցասրահի շենքը, Գլխավոր դարպասները, տոմսարկղը և թանգարանի կոմպլեքսի շուրջ կառուցված արգելապատը հսկվել են պետության կողմից և հայտարարվել Մշակութային կարևոր ժառանգությանը։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիոտոյի ազգային թանգարանի ցուցադրանմուշների հավաքածուն իրենից ներկայացնում է ճապոնական ավանդական և Ասիայի երկրների նմանօրինակ արվեստ։ Հավաքածուի կազմի մեջ մտնում են ավելի քան 12․000 նմուշներ, որոնցից 230–ը համալրում են Ճապոնիայի ազգային գանձերի շարքը։ Շատ ցուցանմուշներ կայսերական պալատից կամ Ճապոնիայի հինավուրց տաճարներից փոխանցվել են թանգարանին։ Այդտեղ առկա է նաև նկարների մեծ հավաքածու, որտեղ պատկերված են այդ երկրի արվեստի տարաբնույթ գանձեր։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ կայք — 1990.
- ↑ https://rekimin.com/place
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kyoto National Museum Homepage (ճապ․ և անգլ․)