Կես դոլար («Ծալազարդ կիսանդրի»)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կես դոլար (այլ կիրառումներ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կես դոլար | |
---|---|
Տեսակ | coining? |
Երկիր | ԱՄՆ |
Արժողություն | Կես դոլար |
Տրամագիծ | 33 մմ |
Բաղադրություն | արծաթ |
«Ծալազարդ կիսանդրի» կես դոլար (անգլերեն՝ Draped Bust Half Dollar) արծաթե մետաղադրամը (50 ցենտ) այդ արժողության երկրորդ դրամն է, թողարկված Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից 1796 և 1797 թվականներին։ Այդպես է կոչվում՝ զանազանելու համար 1794 - 1795 կես դոլար դրամից, որի դիմերեսի Ազատության աստվածուհու («Liberty») կիսանդրին տարբեր պատկեր ունի (տես՝ Կես դոլար («Իջնող մազերով պատկեր»)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս (երկրորդ) տեսակի դրամի թողարկումը ոչ մի տնտեսական արդարացում չունի։ Դրամի արծաթի պարունակությունը, կշիռը և չափսը ճիշտ նույնն են, ինչպես առաջին կես դոլար մետաղադրամի պարագայում, և «Ծալազարդ կիսանդրի» դրամի թողարկումը հիմնականում բացատրվում է երիտասարդ պետության նորաստեղծ փողերանոցի փորձարկումներով։
Դրամն արտադրվել է շատ փոքր քանակով (ընդամենը՝ 3 918 հատ, որոնցից ոչ բոլորն են պահպանվել), և այդ փաստը բավական բարձր արժեք է առաջացրել կոլեկցիոներների և ինվեստորների մոտ. համեմատաբար բարձր որակի (մաշվածության առումով) նմուշները արժեն մի քանի տասնյակ հազար դոլար։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դիմերես
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամի երեսի կողմի կենտրոնում պատկերված է Ազատության աստվածուհու աջ նայող կիսանդրին, ներքևում՝ տարեթիվ (1796 կամ 1797), վերևում՝ «LIBERTY» բառը, իսկ կողքերից՝ 15 աստղ (նահանգների քանակը)։ 1796 թվականի երկրորդ թողարկման և հաջորդ տարվա դրամների վրա ավելացվեց ևս մեկ աստղ՝ Թենեսի նահանգի ընդունման առթիվ։
Դարձերես
[խմբագրել | խմբագրել կոդը]Ետևի կողմում՝ պսակով շրջապատված արծիվ, շուրջը՝ գրություն. UNITED STATES OF AMERICA («Ամերիկայի Միացյալ Նահանգներ»)։ Ինչպես բոլոր առաջին կես և մեկ դոլար արժողության դրամների վրա, դենոմինացիան («կես դոլար») դարձերեսի վրա նշված չի. դա ինքնըստինքյան հասկանալի էր համարվում այդ թվերին՝ հիմնվելով մետաղադրամի կշռի և չափսի վրա։