Կենտրոնական կոմիտե (ՀԿԿ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոնական կոմիտե (այլ կիրառումներ)
ՀԿԿ Կենտրոնական կոմիտե (կրճատ՝ ՀԿԿ ԿԿ), Հայաստանի կոմունիստական կուսակցության համագումարների միջև ընկած ժամանակամիջոցում կուսակցության բարձրագույն ղեկավար մարմին։
Ղեկավարել է ՀԽՍՀ քաղաքային և շրջանային կուսակցական կազմակերպությունների գործունեությունը։ Կանոնադրության համաձայն, պարբերաբար հրավիրել է պլենումներ, որոնցում քննարկվում էին պլանային տնտեսության, կուսակցական-կազմակերպչական և գաղափարական հարցեր, ընտրվում է ԿԿ-ի բյուրո և քարտուղարություն։
ՀԿԿ ԿԿ-ի ղեկավարությամբ է աշխատել ՀԼԿԵՄ Կենտրոնական կոմիտեն։
ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարներ են եղել՝ Գ. Ափխանյանը, Սարգիս Լուկաշինը, Աշոտ Հովհաննիսյանը, Հայկ Հովսեփյանը, Հ. Կուտանյանը, Աղասի Խանջյանը, Գրիգոր Հարությունյանը, Ցակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 379)։ |