Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք
| Տեսակ | շենք |
|---|---|
| Երկիր | |
| Տեղագրություն | Երևան և Կենտրոն վարչական շրջան |
| Հասցե | Հայաստան, ք. Երևան, 0095, Մարշալ Բաղրամյան 190095 |
| Սեփականատեր | Հայաստանի Ազգային ժողով |
| Կառուցման սկիզբ | 1948 |
| Հիմնադրված է | 1950 |
| Ճարտարապետ | Մարկ Գրիգորյան |
| Կառուցման ավարտ | 1950 |
| Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
![]() | |
![]() | |
| Պաշտոնական կայք | |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենք, Մարշալ Բաղրամյան պողոտա, 19 հասցեում գտնվող շենք Երևանում։ Խորհրդային տարիներին շենքում տեղակայված էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն[1]։ Ազգային ժողովի այգին 2018 թվականի հոկտեմբերի 3-ից Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բացվել էր այցելուների համար[2], սակայն կարճ ժամանակ անց այն կրկին փակվեց։
Ըստ բրիտանական «The Independent» պարբերականի 2019 թվականի հրապարակման՝ ՀՀ ԱԺ շենքը մտնում է աշխարհի երկրների օրենսդիր մարմինների ամենագեղեցիկ շենքերի թոփ 10-յակում[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքի նախագծումը կատարվել է 1947 թվականին, իսկ կառուցման աշխատանքները մեկնարկել են 1948 թվականին և ավարտվել են 1950 թվականին։ Կառուցումից ի վեր և մինչև Հայաստանի անկախացումը շենքը եղել է Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի նստավայրը։ 1991 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը ընդունել է «ՀԿԿ Կենտկոմի նախկինում զբաղեցրած շենքը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին հատկացնելու մասին» հ. 314 որոշումը, համաձայն որի ՀՀ Գերագույն խորհրդին է հանձնվել ՀԿԿ Կենտկոմի զբաղեցրած շենքը։ 1991 թվականի մայիսին ՀՀ Գերագույն խորհուրդը տեղափոխվել է այս շենք[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ազգային ժողովի շենքը՝ թռչնի բարձրությունից
-
Ազգային ժողվի շենքի ֆասադը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ազգային Ժողովի շենքը
- ↑ Ազգային ժողովի այգին այսօրվանից բաց է քաղաքացիների առջև
- ↑ «The Independent-ն ԱԺ–ի շենքը ներառել է աշխարհի ամենագեղեցիկ խորհրդարանների տասնյակում». newsarmenia.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- 1950 կառուցված վարչական շենքեր
- 1950 հիմնադրումներ Երևանում
- Երևանի շենքեր և կառույցներ
- Երևանի վարչական շենքեր
- ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների տեղեկատվական շտեմարանի վարչական շենքեր
- ՀՀ օրենսդիր իշխանություն
- Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի շենք
- Օրենսդիր մարմինների նստավայրեր
- Օրենսդիր մարմինների շենքեր

