Կարտոֆիլացան
Արտաքին տեսք
Կարտոֆիլացան, կարտոֆիլի պալարներ տնկող մեքենա։ Կան կոմբինացված կարտոֆիլացաններ, որոնք պալարների անկման հետ միաժամանակ հող են մտցնում հատիկավորված հանքային պարարտանյութեր։ Լինում են կցվող, տրակտորի վրա հավաքվող (կախվող) և կիսակախվող տիպերի։ Կատարում է հարթ և կատարային տնկում։ Քառակուսի-բնացանի դեպքում պալարները տնկվում են բներում, որոնք դասավորված են քառակուսիների գագաթներին։ Տնկման խորությունը 6-14 սանտիմետր է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 349)։ |