Կարմրակն, մանրածածան, ծովային և լճային շատ տարածված ձուկ։ Զանգվածը 30-100 գ (երբեմն՝ մինչև 1,5 կգ) է։ Մարմինը պատած է խոշոր արծաթագույն, հեշտ մաքրվող թեփուկներով։ Միսը սպիտակ է, քիչ ճարպոտ։
Կարմրակնը կարելի է տապակել կամ նրանով ձկնապուր պատրաստել։
Հայաստանի ջրավազաններում, գլխավորապես Մեծամոր լճում և Սև ջրում, ապրում է Հայկական կարմրակն (երբեմն լաստ են անվանում), որն այնքան է տարբերվում նույն տեսակի ձկներից, որ այն առանձնացրել են որպես առանձին ենթատեսակ։ Հայկական կարմրակնը արդյունագործական նշանակություն չունի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված էՏնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։