Կարմիր թագ (պատմվածք)
Կարմիր թագ ռուս.՝ Красная корона | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Միխայիլ Բուլգակով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1922 |
Հրատարակվել է | հոկտեմբերի 22, 1922 |
Շարք | Notes and Miniatures? |
«Կարմիր թագ» (ռուս.՝ Красная корона), Միխայիլ Բուլգակովի պատմվածքներից։ Առաջին անգամ հրապարակվել է 1922 թվականի հոկտեմբերի 22-ին «Накануне» թերթի «Գրական հավելվածում», և այնուհետև մոռացվել է։
Պատմվածքը վերահրատարակվել և առաջին անգամ մեկնաբանվել է գրականագետ Լիդիա Յանովսկայի կողմից 1977 թվականին։ Պատմվածքը «Historia morbi» ենթավերնագիր ունի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը ներկայացվում է հոգեկան հիվանդի անունից, որին հետապնդում են Ուկրիանիայի վերջին քաղաքացիական պատերազմի ցնցումները։ Պատմողը տանջվում է մեղքի զգացումով մարտում զոհված եղբոր առջև՝ Սպիտակ բանակի հոժարակամ զինվորի, և Բերդիանսկում բանվորին մահապատժի ենթարկելու ժամանակ չարտահայտած բողոքի դառնության զգացումից։
Պատմության վայրը Բուլգակովի ստեղծագործական կենսագրության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած պատմվածը ինքնակենսագրական չէ, (հերոսը նման չէ Բուլգակովին), այնտեղ հնչում է երկու շատ անձնական շարժառիթներ, որոնք ավելի ուշ ներկայացվել են Բուլգակովի այլ ստեղծագործություններում։ Այն չարտահայտած բողոքի շարժառիթն է, որը կրկին ի հայտ է գալիս «Ես սպանել եմ» պատմվածքում, այնուհետև երկու անգամ «Վազք» պիեսում (1926–1927): Այն նաև մահացած կրտսեր եղբոր կերպարն է, որը գրողին հետապնդել էր երկու տարի՝ մինչև եղբոր ճակատագրի պարզումը։
Մինչև «Կարմիր թագը» լույսը տեսնելը, Բուլգակովը արդեն գիտեր, որ Նիկոլայը ողջ է։
«Կարմիր թագը» մոտ է քաղաքացիական պատերազմի թեմային՝ «Սպիտակ գվարդիան» վեպի նախանշանակը, որի վրա Բուլգակովը սկսել էր աշխատել 1923 թվականին։
«Խեղճ հիվանդի» կերպարը հայտնվել է գրողի մեկ այլ աշխատանքի կենտրոնում՝ «Վարպետը և Մարգարիտան» վեպու։ Ճիշտ է, սա այլ կերպար էր և նրա գեղարվեստական բովանդակությունը տարբեր էր, բայց այս վաղ պատմվածքի և հասուն վեպի «վշտի տան» նկարագրության անհատական մանրամասները համընկնում են[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Михаил Булгаков. Красная корона // Аврора. — 1977. — № 6. — С. 50-53.. Публикация и комментарий Лидии Яновской.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Лидия Яновская Комментарий к рассказу «Красная корона» // Михаил Булгаков. Избранные произведения в двух томах. — Киев: Дніпро, 1989. — Т. 1. — ISBN 5-308-00396-3
Б.Соколов."Булгаковская энциклопедия"