Կարինա Մարույամա
Կարինա Մարույամա ճապ.՝ 丸山 桂里奈 | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ճապոնիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 26, 1983[1] (41 տարեկան) | ||
Ծննդավայր | Օտա, Տոկիո, Ճապոնիա | ||
Հասակ | 1,63 ± 0,001 մետր[1] | ||
Քաշ | 56 կիլոգրամ[2] | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարինա Մարույամա (ճապ.՝ 桂里奈մարտի 26, 1983[1], Օտա, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստուհի, աշխարհի չեմպիոն։ Խաղացել է հարձակվողի դիրքում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարույաման ծնվել է Տոկիոյում, 1983 թվականի մարտի 26-ին։ Սպորտային գիտությունների համալսարանն ավարտելուց հետո նա միացավ TEPCO Mareeze ակումբին 2005 թվականին և նշանակվեց «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի ֆուտբոլային բաժնում[3][4]։ 2005 թվականի մրցաշրջանում նա ընտրվել Է Ճապոնիայի «լավագույն երիտասարդ խաղացող» անվանակարգում։ Խաղացել է հայրենիքում մինչև 2009 թվականի մրցաշրջանը, իսկ 2010 թվականին տեղափոխվել է ԱՄՆ Ֆիլադելֆիա Ինդեպենդենս ակումբ։ Սակայն արդեն սեպտեմբերին վերադարձել է Ճապոնիա և միացել JEF United Chiba ակումբի կազմին։ 2012 թվականին նա ձևակերպել է տրանսֆեր ճապոնական մեկ այլ Speranza Osaka-Takatsuki ակումբի հետ։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2016 թվականին։
Կարիերան հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի օգոստոսին Մարույաման հրավիրվել է երիտասարդական հավաքական՝ մասնակցելու մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնությանը[5]։ Հոկտեմբերին նա հրավիրվել Է ճապոնիայի ազգային հավաքականի մասնակցելու 2002 թվականի ասիական խաղերին, իր նորամուտը նշեց մրցաշարում հոկտեմբերի 2-ին Հյուսիսային Կորեայի հավաքականի դեմ։ Հետագայում երկու անգամ խաղացել է աշխարհի առաջնություններում (2003 և 2011 թվականերին) և երեք անգամ ամառային Օլիմպիական խաղերում (2004, 2008 և 2012 թվականերին)։ 2011 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում նա խփեց խաղի միակ գոլը՝ հաղթելով Գերմանիայի հավաքականին և դրանով իսկ առաջին անգամ դուրս բերեց Ճապոնիան աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ[6], հետագայում ճապոնուհիները դարձան աշխարհի չեմպիոններ։ 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերում Ճապոնիայի հավաքականի հետ նվաճել է արծաթե մեդալ։
Ընդհանուր առմամբ հավաքականի կազմում անցկացրել է 79 խաղ և խփել 14 գոլ, ավարտել է ազգային թիմում խաղալը 2014 թվականին։
Վիճակագրությունը հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնիայի հավաքական | ||
---|---|---|
Տարի | Հանդիպումներ | Գոլեր |
2002 | 5 | 0 |
2003 | 12 | 6 |
2004 | 11 | 3 |
2005 | 3 | 0 |
2006 | 9 | 1 |
2007 | 1 | 0 |
2008 | 17 | 3 |
2009 | 2 | 0 |
2010 | 0 | 0 |
2011 | 8 | 1 |
2012 | 5 | 0 |
2013 | 4 | 0 |
2014 | 2 | 0 |
Ընդհանուր քանակ | 79 | 14 |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն (1)՝ 2011
- Կանանց ֆուտբոլի Ասիայի գավաթի չեմպիոն (1)՝ 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ Nihon Tarento Meikan — 2013.
- ↑ «【特別版】丸山桂里奈、福島復興とともに復活五輪へ/五輪なでしこプレミアム/デイリースポーツ online». www.daily.co.jp. 2012 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «なでしこ丸山、東電時代を語る». ライブドアニュース. 2013 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
- ↑ «FIFA». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.
- ↑ Germany 0:1 Japan a.e.t. Արխիվացված 2011-07-11 Wayback Machine FIFA
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- Կարինա Մարույամա – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Официальный профиль на Horipro
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարինա Մարույամա» հոդվածին։ |
|