Կարեն Ղարսլյան
Կարեն Ղարսլյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1979 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | բանաստեղծ և արձակագիր |
Կարեն Ղարսլյան (անգլ.՝ Karen Karslyan, հունիսի 30, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժամանակակից հայ բանաստեղծ և արձակագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1996-2001 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետում։ 2003 թ. լույս է տեսել Ղարսլյանի առաջին գիրքը՝ «X կադր/վայրկյան»։ 2004 թ. ավարտել է համալսարանի ասպիրանտուրայի արտասահմանյան գրականություն բաժինն ու «Լորենս Ստեռնի «Տրիստրամ Շենդի» և Ջեյմս Ջոյսի «Ֆինեգանի հոգեհացը» վեպերի համեմատական պոետիկան. ինտերտեքստուալ հարաբերություններ» ատենախոսության համար ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը։ 2002-2005 թթ. անգլերեն է դասավանդել Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանում։ 2005 թ.-ից բնակվում է Լոս Անջելեսում։ 2010 թ. հունիսին լույս է տեսել Ղարսլյանի երկրորդ գիրքը՝ «Գրողի ծոցը» երեսուն ու ութ տձև հայրենների ժողովածուն։
«X կադր/վայրկյան»
[խմբագրել | խմբագրել կոդը]«X կադր/վայրկյան»-ը Կարեն Ղարսլյանի առաջին գիրքն է, որը լույս է տեսել 2003 թ. մայիսին որպես «Բնագիր» հանդեսի 4-րդ համարը (որի ողջ բովանդակությունը Կարեն Ղարսլյանի ստեղծագործություններն են)։ Այն բաղկացած է 7 ստեղծագործությունից, որոնք են «X կադր/վայրկյան» համանուն մինիմալիստական վեպը, «Ես» և «Ինքը» բանաստեղծությունները, «New York» պատմվածքը, «Նացիստ» և «Պոետի Կարդիոգրամման» պոեմները։ Գրքում ըդնգրկված որոշ ստեղծագործություններում առկա ոչ նորմատիվ բառապաշարի ու երբեմնակի բաց սեռական նկարագրությունների պատճառով Ղարսլյանի «X կադր/վայրկյան» գիրքը հակասական արձագանքներ առաջացրեց հասարակության շրջանակներում։ Արդյունքում երևանյան որոշ գրախանութներ գիրքը հանեցին վաճառքից[1]։ Տարեվերջում Հայաստանի Հանրային հեռուստատեսության կողմից «X կադր/վայրկյան» գրքի համար Կարեն Ղարսլյանը ճանաչվեց տարվա սկանդալային գրող։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Ղարսլյանի «Password» վեպը 2004 թ. մայիսին Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) կազմակերպած Երիտասարդ արվեստագետների մրցանակաբաշխությունում (Young Artist Award) արժանացել է գլխավոր մրցանակի[2]։
Գրական հրատարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Ղարսլյանը գրական գործունեությունը սկսել է 1998 թ.-ից։ Նրա ստեղծագործությունները 2000 թ.-ից ի վեր հրատարակվել են Հայաստանի տարբեր պարբերականներում՝ «Գարուն», «Հորիզոն», «Գրական թերթ», «Բնագիր» և «Ինքնագիր», ինչպես նաև Ավստրալիայում (LiNQ), Ֆրանսիայում (BoXoN - poesie en revue), Կանադայում («Հորիզոն») և ԱՄՆ-ում (Armenian Reporter)։ Կարեն Ղարսլյանի պոեզիան հրատարակվել է մի շարք անթոլոգիաներում՝ From Ararat to Angel Town (Մեծ Բրիտանիա)[3], (Ֆրանսիա), «Հայ բանաստեղծությունը դարերի սահմանագծին. XX-XXI դար» (Վրաստան) և Deviation: Anthology of Contemporary Armenian literature (Հայաստան)
Գիտական հրատարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Քրոնոտոպիկ պարադոքսալությունը Ստեռնի «Տրիստրամ Շենդի»-ում. Այնշթայնի հարաբերականության տեսությունը գրական չափաշխարհում», (հայերեն), «Կանթեղ» #3 (20), Երևան, Ասողիկ, 2004, էջ. 43-51
- «Искусство игры на часовых стрелках по Стерну» («Ժամացույցի սլաքներով նվագելու արվեստն ըստ Ստեռնի» ռուսերեն) // XVIII век։ искусство жить и жизнь искусства, 4-ая международная конференция (18-րդ դար. Կյանքի արվեստն ու արվեստի կյանքը. 4-րդ միջազգային գիտաժողով), Москва։ Эконинформ, 2004, с. 56-61
- «Лоренс Стерн и Джеймс Джойс: к проблеме интертекстуальности» («Լորենս Ստեռն և Ջեյմս Ջոյս. ինտերտեքստուալության խնդրի շուրջ» ռուսերեն) / "Другой XVIII век," собрание научных статей, 3-ья международная научная конференция МГУ («Այլ 18-րդ դար», գիտական հոդվածների ժողովածու, Մոսկվայի պետական համալսարանի 3-րդ միջազգային գիտաժողով), Москва։ Эконинформ, 2002, с. 220-231
- «Антономасия как пароль к "Эвелин" Джойса» («Անտոնոմասիան որպես Ջոյսի «Էվելին»-ի գաղտնաբառ»), «Կանթեղ» #5, ՀՀ ԳԱԱ հոդվածների ժողովածու, Երևան, Ասողիկ, 2001, էջ. 117-126
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Վահան Իշխանյան (2003 թ․ հունիս). «Գրաքաննություն՝ Երևանի գրախանութներում». Հայկական Ժամանակ.
{{cite web}}
: Missing or empty|url=
(օգնություն) - ↑ Կարեն Միքայելյան (2004 թ․ մայիս). «About the Usefulness of Dialogue». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
- ↑ 505 «Avis de recherche: Une anthologie de la poésie arménienne contemporaine». 2006 թ․ հոկտեմբեր.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)