Քննարկում:Կարեն Ղարսլյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էջի հեռացման պատճառներից մեկը բուն հոդվածին նախորդող հետևյալ կետն է. «Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես Չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։»

Քանի որ նշյալ մտահոգությունները որևէ կերպ չեն բավարարվել, իսկ հետաքրքրությունների կոնֆլիկտի վերաբերյալ պնդումները մնում են չհերքված, ապա հոդվածը ենթակա է ջնջման:

-Karev

Այդ պիտակները դեռ բավարար չեն հոդվածի բովանդակությունն ամբողջովին, առանց քննարկման ջնջելու։ Խնդրում եմ այսուհետ զերծ մնալ հոդվածի բովանդակությունը ջնջելուց։ --Lilitik22 (քննարկում) 16:53, 27 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]
Համարեք սա հենց այդ քննարկման սկիզբ: Եթե պիտակների առկայությունը ոչինչ չի փոխելու, ապա ի՞նչ իմաստ ունեն հոդվածի գլխավերևում: Դիզայնի տա՞րր:--Karev (քննարկում) 01:46, 28 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]

Կաղապարները հանեցի, քանի որ

  1. հոդվածը վիքիֆիկացման կարիք չունի
  2. հոդվածում նշված են աղբյուրներ
  3. հոդվածը գրված է չեզոք տեսանկյունից

Հետևաբար բոլոր կաղապարներն ավելորդ էին հոդվածում։ Ինչևէ, նորից եմ կրկնում ոչ մի հոդված այդ 3 կաղապարների պատճառով չի ջնջվում, այլ բարելավվում է մասնակիցների կողմից, բացառություն են կազմում այն հոդվածները, որոնց դեպքում անհնար է բավարարել այս 3 պահանջները, սակայն այս հոդվածում այդ խնդիրները չկային։ --Lilitik22 (քննարկում) 04:19, 28 Սեպտեմբերի 2013 (UTC)[reply]