Կարապետ Մելիքյան
Ծնվել է | 1883 |
---|---|
Ծննդավայր | Արաբկիր |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Քղի |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Քղիի թաղապետարանի բժիշկ |
Կարապետ Գևորգի Մելիքյան (1883, Արաբկիր, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1915, Քղի), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարապետ Մելիքյանը ծնվել է 1883 թվականին, Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Արաբկիր քաղաքում։ Ավարտել է ծննդավայրի ուսումնարանը։ 1901 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփրատ քոլեջը։
1901-1907 թվականներին սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1907 թվականին բժշկի վկայական ստանալով վերադարձել է հայրենի Արաբկիր։ 1907-1910 թվականներին տեղափոխվել է Կարինի նահանգի Կարինի գավառի Քղիի գավառակի կենտրոն Քղի ավանը և թաղապետարանի բժիշկ աշխատել։
Քղիում ամուսնացել է Նիկողոս էֆենդի Օհանյանի աղջկա հետ։
Բալկանյան պատերազմի ժամանակ զինվորական բժիշկ է ծառայել օսմանյան բանակում, եղել Ադրիանապոլսում և այլուր։
1915 թվականի ապրիլին Քղիի մոտերքը զոհ է դարձել թրքական յաթաղանին՝ 32 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Տեղեկատու», 1951, 36, էջ 1901։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
- Փոլատեան Ս., Պատմութիւն հայոց Արաբկիրի, Նիւ Եորք, 1969։
- Խաչատրյան Լ. և ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
- Քէստենեան Հ., Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազդակ», 1.11.2012
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։