Կարապետ Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Կարապետ Գևորգի Մելիքյան
Ծնվել է1883
ԾննդավայրԱրաբկիր
Մահացել է1915
Մահվան վայրՔղի
Ազգությունհայ
ԿրթությունԲեյ­րու­թի Ամե­րի­կյան հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տ
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՔղիի թա­ղա­պե­տա­րա­նի բժիշկ


Կարապետ Գևորգի Մելիքյան (1883, Արաբկիր- 1915, Քղի), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարապետ Մելիքյանը ծնվել է 1883 թվականին, Խար­բեր­դի նա­հան­գի Խարբերդի գավառի Արաբ­կիր քաղաքում։ Ավարտել է ծննդավայրի ուսումնարանը։ 1901 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Խարբերդի Եփ­րատ քո­լե­ջը։

1901-1907 թվականներին սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1907 թվականին բժշկի վկայական ստանալով վերադարձել է հայրենի Արաբկիր։ 1907-1910 թվականներին տեղափոխվել է Կա­րի­նի նահանգի Կա­րի­նի գա­վա­ռի Քղիի գավառակի կենտրոն Քղի ավանը և թաղապետարանի բժիշկ աշխատել։

Քղիում ամուսնացել է Նիկողոս էֆենդի Օհանյանի աղջկա հետ։

Բալ­կա­նյան պա­տե­րազ­մի ժամանակ զինվորական բժիշկ է ծառայել օսմանյան բանակում, եղել Ադ­րի­ա­նա­պոլ­սում և այլուր։

1915 թվականի ապրիլին Քղիի մոտերքը զոհ է դարձել թրքական յաթաղանին՝ 32 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տե­ղե­կա­տու», 1951, 36, էջ 1901։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Փոլատեան Ս., Պատմութիւն հայոց Արաբկիրի, Նիւ Եորք, 1969։
  • Խաչատրյան Լ. և ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, Խարբերդի նահանգ, Երևան, 2004։
  • Քէստենեան Հ., Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 1.11.2012

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։