Jump to content

Կատվային լեմուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատվային լեմուր
Կատվային լեմուր
Գիտական դասակարգում
Վերնաթագավորություն կորիզավորներ
Թագավորություն Կենդանիներ
Ենթաթագավորություն բազմաբջիջներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Ենթադաս կենդանածիններ
Ինֆրադաս ընկերքավորներ
Կարգ Պրիմատներ
Ենթակարգ Խոնավաքիթ պրիմատներ
Ինֆրակարգ Լեմուրակերպեր
Ընտանիք Լեմուրայիններ
Ցեղ Կատվալեմուռ
Տեսակ Կատվային լեմուռ
Լատիներեն անվանում
Lemur catta
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածությունը


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում

ITIS 1758
NCBI 9447

Կատվային լեմուրը (հայտնի է նաև կատվալեմուր, օղապոչ լեմուր կամ կատտա) (Lemur catta) լեմուրայինների ընտանիքին պատկանող տեսակ է։

Կատվային լեմուրները մադագասկարի լեմուրների էնդեմիկ տեսակներից մեկն են համարվում։ Մարմնի երկարությունը 39-46 սմ է, պոչինը՝ 56-63 սմ։ Մարմնի քաշը 2,5-3,5 կգ է (արուները ավելի ծանր են, քան էգերը), պոչինը՝ 1,5 կգ։ Մեջքի մազածածկը և վերջույթները բաց մոխրագույն է, գլուխը, պարանոցը մուգ մոխրագույն։ Որովայնը, թաթերի ներսի հատվածը և դունչը սպիտակ է, աչքերի շուրջ սև եռանկյունաձև բծերով, քիթը` սև։ Պոչին կան 13 սև և սպիտակ օղակաձև նախշեր։

Կատվային լիմուրների համար առանձնահատուկ նշանակություն ունի նրանց երկար պոչը։ Այն ցեղատեսակի միջև ազդանշանի փոխանցման և հոտի տարածման միջոց է հանդիսանում, միաժամանակ պահապանում է կենդանու հավասարակշռությունը, երբ մագլցում կամ ցատկում է ծառերի ճյուղերին։

Տարածումը և բնական միջավայրը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Մադագասկար կղզու հարավային և հարավ-արևմտյան հատվածներում։ Հանդիպում են չոր անտառներում, թփուտներում։

Կատվային լեմուռներին կարելի է տեսնել աշխարհի մի շարք կենդանաբանական այգիներում՝ այդ թվում Երևանի կենդանաբանական այգում։

Հիմնականում ապրում են խմբերով, խմբում կարող են լինել 5-ից մինչև 25 առանձնյակ։ Ի տարբերություն մյուս տեսակների էգերը խմբում դոմինանտ են և ղեկավարում են խումբը։

Լեմուրների այս տեսակը  օրվա մեծ մասը՝ գրեթե 40%-ը, անցկացնում է հողի վրա, իսկ ծառերի վրա ավելի շատ քնում կամ հանգստանում են։ Ազատորեն շարվում և ցատկում են ճյուղից ճյուղ։

Կատվային լեմուրները շատ են սիրում առավոտյան ժամերին խմբով արևային լոգանք ընդունել, նստում են հետևի ոտքերի վրա, իսկ առջևի վերջույթները մեկնում են կողքի։

Կատվային լեմուրները շատ աղմկոտ կենդանիներ են։

Ապրում են 19-19 տարի։ Անազատության մեջ կարող են ապրել մինչև 20-25 տարի, երբեմն՝ 30 տարի։

Սնվում են մրգերով, տերևներով, ծաղիկներով, խոտերով, բույսերի արմատներով նաև միջատներով։

Զուգավորման շրջանը սկսվում է ապրիլ կեսերից։ Ձագերը ծնվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Էգը ծնում է մեկ, կամ երկու ձագ։ Հղիությունը տևում է 134-ից 138 օր։ Նորածին ձագերն առաջին երկու շաբաթը կպած են մոր մարմնին, այնուհետև բարձրանում են մեջքին։

Առաջին ինքնուրույն քայլերը սկսում են անել չորս շաբաթից և աստիճանաբար սկսում են ինքնուրույնություն ձեռք բերել։ Ձագերը   լրիվ ինքնուրույն են դառնում 5-ից 6 ամսականում։

Էգերը մնում են իրենց խմբերում, որտեղ ծնվել են, իսկ արուները երեք տարեկանում, երբ դառնում են սեռահասուն լքում են խումբը։

Պահպանման կարգավիճակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ (Բնության պահպանության միջազգային միություն) (IUCN) Կարմիր ցուցակում վտանգված (Endangered) կարգավիճակով և «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES) հավելված I–ում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվային լեմուր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվային լեմուր» հոդվածին։