Կառուցողական անվստահության քվե
Արտաքին տեսք
Կառուցողական անվստահության քվե (գերմ.՝ konstruktives Misstrauensvotum) , անվստահության քվեի հատուկ ձև. երբ կառավարությանը անվստահություն արտահայտելիս խորհրդարանի (կամ այն պալատի, որին պատասխանատու է կառավարությունը) մեծամասնությունը ընտրում է նոր կառավարություն։ Այսպիսի ընթացակարգը հնարավորություն է ընձեռում խուսափել հաճախակի կառավարական ճգնաժամերից։ Նախատեսված է Գերմանիայի, Սլովենիայի և մի շարք այլ պետությունների սահմանադրություններով։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва