Կապիտալի շրջապտույտ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կապիտալի շրջապտույտ. արդյունաբերական կապիտալի շրջապտույտն իրենից ներկայացնում է արտադրության և շրջանառության գործընթացների միասնություն, որի ընթացքում կապիտալը հաջորդաբար ընդունում է երեք ֆունկցիոնալ ձև՝ դրամական, արտադրողական, ապրանքային և անցնում երեք փուլ։
Կապիտալի շրջապտույտի առաջին փուլում դրամական կապիտալը (Փ) Փոխարկվում է արտադրողականի, գնվում են ապրանքներ (Ա), արտադրամիջոցներ (Ամ) և աշխատուժ (Աշ), այսինքն՝ ձեռք են բերվում արժեքի և հավելյալ արժեքի արտադրության միջոցները։ Նախկինում փողի ձևով գոյություն ունեցող կապիտալը ընդունում է արտադրողական կապիտալի ձև։
Երկրորդ փուլում (արտադրամիջոցների և աշխատուժի արտադրողական սպառում՝ ... Արտ...) կապիտալն արտադրողականից փոխարկվում է ապրանքայինի (Ա'), իսկ երրորդում՝ ապրանքայինից դրամականի (Փ')։ Երրորդ փուլում ձեռնարկատերը հանդես է գալիս որպես իր ձեռնարկությունում ստեղծված ապրանքների վաճառող։
Կապիտալի շրջապտույտը արտահայտվում է Ա՝ —Փ՝ բանաձևով։ Շրջապտույտի պարբերաբար կրկնությունը կապիտափ պտույտն է։ Կապիտալի շրջապտույտը նորմալ է ընթանում, եթե նրա փուլերն անարգել հաջորդափոխվում են։ Սակայն այդ անընդհատությունը մշտապես խախտվում է և ուղեկցվում ճգնաժամերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 258)։ |
|